24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 26, 2020

Կալանավայրերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար աշխարհում կտրուկ քայլեր են ձեռնարկվում, ԵԽ-ն զեկույց է հրապարակում, միչդեռ մերոնք դեռ լուռ են․ Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն մարտի 20-ին զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու […]

3 զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ: Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված […]

«Ստեղծված բարդ իրավիճակում ԵՄ աջակցությունը նույնպես չէր խանգարի եւ առողջապահական, եւ տնտեսական ոլորտներում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական Միությունը, չնայած իր ներքին խնդիրներին ու ճգնաժամին, այնուհանդերձ պատրաստակամություն է հայտնել հարևանության ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերել որոշ երկրներին։ Երեկ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով կոմիսար Օլիվեր Վարհելին հայտարարեց, որ Արևմտյան Բալկանների երկրներին COVID-19 համաճարակի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Մասնավորապես, ԵՄ-ն […]

Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը Արևելյան գործընկերության հարցում 2020 թվականից հետո ԵՄ նոր քաղաքականությունից․ «Լույս» հիմնադրամ

Մարտի 18-ին Եվրոպական խորհրդարանի, Եվրախորհրդի, Եվրոպական տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի և շրջանների հանձնաժողովի կողմից ներկայացվել է «Արևելյան գործընկերության (ԱԼԳ) քաղաքականությունը 2020 թվականից հետո» համատեղ փաստաթուղթը, որում ներկայացված է ԱԼԳ ծրագրի համար Եվրոպական միության նոր, երկարաժամկետ քաղաքականությունը 2020 թվականից հետո և սահմանված են այդ քաղաքականությունից բխող միջոցառումները։ «Լույս» հիմնադրամի փորձագիտական խմբի կողմից ներկայացվել է վերլուծություն, որում […]

Իշխանությունը ճգնաժամի պայմաններում նոր ճգնաժամ է ստեղծում հեռուստաընկերությունների համար. «Մեդիա պաշտպան»

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծն ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Այսպիսով՝ Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու հնարավորություն տրվեց։ Այս որոշման արդյունքում, շատ մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք չունեն պետական ֆինանսավորում, հայտնվելու են ճգնաժամի մեջ, հայտարարում է «Մեդիա պաշտպան»-ը։ «Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեից ամսական ստանում է 1․200․000 դոլար, այս ամենին գովազդի ավելացումը անհավասար […]

ՊԵԿ-ը պետք է հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չտալու ամեն մի դեպքի. Նիկոլ Փաշինյան

Մենք վստահ ենք, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարենք մոտավորապես 5 միլիարդ դրամով: Այս մասին մարտի 26-ին կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել հարկային կարգապահության կարևորությանը, որովհետև այսօր շատ սոցիալական խնդիրների մասին են խոսում՝ տնտեսական աջակցության, որոնք լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ, որոնք պետք […]

Վարչապետը վրեժ է լուծում սոցիալական աղետի շեմին կանգնած քաղաքացիներից

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը  ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ «մենք չունենք օրավարձով աշխատող քաղաքացիներ»։ Այս պնդման ճշմարտացիության հարցը թողնելով իրականում օրավարձով ապրող մեր հարյուր հազարավոր քաղաքացիներին, ուզում եմ կենտրոնանալ հարցի մեկ այլ՝ բարոյական կողմի վրա։ Իր այս պնդումը հիմնավորելու համար նա դիմեց, իմ կարծիքով, անթույլատրելի իրավական մանիպուլյացիայի՝ հռչակելով այս […]

Այն ինչ անում էր Փաշինյանը ոչ վաղ անցյալում, հիմա անում են իր դեմ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Վերջին օրերին և երեկ լսելով Փաշինյանին, ակամայից ցանկություն է առաջանում նրան աջակցել։ Վարչապետը ստիպված է դիմակայել զանգվածային պոպուլիզմի ալիքին. զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել և այլն։ Սա են պահանջում չորս կողմից, և սա զանգվածների կողմից հաճելի լսվող և հնչեցնողի համար որևէ անձնական պատասխանատվություն չպահանջող կոչերի ցանկ է։ Պետության շահի և ողջամտության տեսանկյունից վարչապետի դիրքավորումն ավելի […]

Իրավիճակը չգիտակցելու պատճառը գուցե Նիկոլի ինտելեկտուալ կարողություններից վեր է. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը չի թողնում իր փորձերը՝ համոզելու բոլորին, որ ամեն ինչ նորմալ է։ Առավոտ ժամը 8:36 լայվ է արել. «Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում»։ Անիմաստ է հիմա իր ասածի բովանդակությունը քննարկելը, այն կարգի ժամանակավրեպ ելույթ է սա։ Բավական է ուղղակի հասկանալ, որ ցանկացած լուրջ վարկանիշ կազմելը ժամանակ է պահանջում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի