23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2, 2020

«Ոչ»-ի խումբը դատարան կներկայացնի զրպարտության փաստով 2-րդ հայցը․ Մելիքյան

Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով։ Եթե ինչ-որ մարդիկ իրոք «ՈՉ»-ի անունից ընտրակաշառք են տվել, ապա անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական հետապնդման ենթարկել նրանց։ Իսկ եթե սա մեր դեմ հերթական զրպարտությունն է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի գրառման հեղինակը։ Իսկ մինչ այդ՝ մեր նախաձեռնող խումբը թերևս պատրաստի […]

«Հաղորդում հանցագործության մասին»

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Նոր Հայաստանում մի անտրամաբանական իրավիճակ է սստեղծվել, երբ կառուցողական, պետականամետ գործունեության համար մարդկանց սպառնում են` ընդհուպ մինչև կյանքին վնաս տալու հայտարարություններով, անձնական նամակներով: Տապալված առողջապահության խնդիրները բարձրաձայնելու, բացերը ցույց տալու, հանրությանն իրազեկելու, ծննդատների փակմանը դեմ գնալու (դրական լուծում պարտադրելով) արձագանքը ստորև ներկայացնում եմ հավանաբար Արսեն Թորոսյանի ֆեյք Kara Kara-ի կողմից ինձ ուղարկված […]

Վարչապետը մամուլի խոսնակ ունի

Մանե Գեւորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։ Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Մանե Գեւորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-ասված է վարչապետի որոշման մեջ:  

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Արման Թաթոյան

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում: ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։ Ամեակարևորը չպետք է խուճապի մատնվել։ Սա հիմա անչափ կարևոր է։ Պետք է հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես […]

Չենթարկվել խուճապի և անհարկի շահարկումներին. Արմեն Մուրադյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը կապված երկրում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքի հետ մի քանի խորհուրդներ  է տվել: «Սիրելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս փորձությունը: Վստահ եմ, որ թե´ազգային, թե´ քաղաքացիական ինքնագիտակացությունը կհաղթահարի բոլորիս մտահոգությունները: Ուստի կոչ եմ անում. […]

Որքան երկար ձգվի այս իրավիճակը, այնքան վնասներն ավելի մեծ կլինեն․ 168.am

168.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այս տարի 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու մտադրությունների մասին։ Թեև մասնագետները դրա համար բավարար հիմքեր չեն տեսնում, այնուհանդերձ բարձր տնտեսական աճ ապահովելու մեկնարկը տրված է։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն ամբողջությամբ տեղավորվում է վարչապետի սահմանած ուղենշի տիրույթում։ Տարվա մեկնարկին տնտեսական ակտիվությունը Հայաստանում […]

Այս իշխանությունն ամենավտանգավոր վիրուսն է․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսը հեչ։ Մի պահ պատկերացրեք, որ այս իշխանության օրոք պատերազմ սկսվի։ Ամենամղձավանջայինը կլինեն ոչ թե հակառակորդի հարձակումները, այլ այս անգրագետների ու բնածին անմեղսունակների որոշումները։ Պատկերացնո՞ւմ եք, թե ովքեր են մեզ ղեկավարում և ինչ են նրանք անելու արտակարգ իրավիճակում։ Կառավարության ղեկավարը, ամենայն հավանականությամբ, թշնամու տանկերի […]

Երեխաների և ուղեկցորդների հետ մի՛ այցելեք անձնագրային ծառայություններ․ իրազեկում

Առողջության պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկություն է տարածել, որով կոչ է անում կորոնավիրուսի տարածման կանխման համար պահպանել մի քանի կանոն: «Հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից հստակ տրվել են առողջության պահպանման, հնարավոր վիրուսի տարածման կանխմանն ուղղված ուղեցույցեր, խնդրում ենք նաև պահպանել հետևյալ պարզ կանոնները: 1. Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում […]

Նվազագույն կենցաղային այս խնդիրները պետք է չլինեն, ամոթ է. Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Կովսականի, Միջնավանի, Իշխանաձորի եւ Ծաղկաբերդի ընտրողների հետ։ Ինչպես ամենուր, այստեղ էլ մարդկանց հետաքրքրող խնդիրների թվում առավելապես սոցիալական ապահովության հարցերն էին։ Ինչպես նշեց Վ. Բալասանյանը, հատկանշական է, որ իր թիմը լուրջ ուշադրություն է դարձրել արցախցուն անհանգստացնող այդ խնդիրներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի