26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 27, 2020

Փաշինյանին ընտրեցինք, որ լավ լինի, վիճակն ավելի վատացավ. Ոստիկանության հոսպիտալի աշխատակիցները դեմ են հոսպիտալի լուծարմանը. 240 մարդ գործազուրկ դարձավ /տեսանյութ/

Ոստիկանության հոսպիտալի աշխատակիցները դժգոհ են, որ հոսպիտալը լուծարվել է: Այսօր նրանք հոսպիտալի դիմաց բողոքի ցույց իրականացրին՝ պահանջելով չփակել հոսպիտալը և դադարեցնել կադրային ջարդը: «Փաշինյանին ընտրեցինք, որ լավ լինի, վիճակն ավելի վատացավ»,-ասաց հոսպիտալի աշխատակիցներից մեկը: Հոսպիտալի աշխատակիցները նշում էին, որ չեն դադարի պայքարը, մինչև չհասնեն իրենց նպատակին՝ հոսպիտալը պետք է շարունակի գործել: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ԱԺ-ում […]

Այսօր ավարտվեց Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական դավադրության ժամկետը

Այսօր ավարտվեց Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական դավադրության ժամկետը: Սահմանադրական դատարանի դատավորներից որևիցե մեկը հրաժարականի դիմում չներկայացրեց՝ այսպիսով, ապացուցելով հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կեղծ էին: Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական որակների ու իրենց մասնագիտական արժանապատվության ապացույցն է այն հանգամանքը, որ չնայած չդադարող ճնշումներին նրանք շարունակում են իրավականության մեջ պահել ՀՀ բարձր դատարանը: Զավթված իշխանության ճգնաժամը գնալով […]

Սերժ Սարգսյանի կողքին կանգնող շատ գործարարներ գուցե վախից չեկան դատարան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական նպատակ է՝ ցույց տալու համար, թե արդարադատությունն են ուզում վերականգնել։ «Գործող իշխանությունը, տրորելով արդարադատությունը, ստեղծել է օդից կախված մեղադրանք, որը շատ հեշտությամբ վերածելու է շոուի, որպեսզի հասարակության աչքին հերթական անգամ […]

«Ամբողջը տանուլ եք տալիս, գոնե սա հասցրեք անել». Արմեն Աշոտյանը՝ իշխանությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց հիմա Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի մամլո ասուլիսն է: ՖԲ պատիս տակ քնող իշխանական ՊՈԱԿ-ի պատասխանատուներ, արագ հասկացեք, ով կա հայ լրագրողներից դահլիճում, խնդրեք թող հարց ուղղեն տիկին Զախարովային, կապված ռուսական մամուլում վերջին օրերին տեղ գտած ադրբեջանական պրոպագանդայի զարհուրելի արտանետվածքի հետ (lenta.ru, ng.ru, gazeta.ru) […]

ՍԴ դատավորները չեն դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. հանրաքվեն կկայանա

Սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկը մինչև այսօր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար։  Նշենք, որ այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը: Օրենքը նախատեսում էր, որ մինչև փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորները կարող են օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից. այդպիսով նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Ազգային […]

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Վահե Լորենցը: «Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․ Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․ Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է նա: Սամվել Կարապետյանը 58 տարեկան էր:

Լարված իրավիճակ՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել։ «Բոլորին հեռացնում են աշխատանքից, որ հավաքվեն՝ մի 200 հոգի մարդ կհավաքվի», – Tert.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է աշխատանքից ազատված բուժքույր Ժենյա Մկրտչյանը։ Բուժքրոջ խոսքով՝ բժշկական կենտրոնի տնօրինությունից տարբերի բաժինների աշխատակիցներին ստիպել են ազատման դիմում գրել, հակառակ դեպքում ասել են՝ այնպես կազատեն, որ այլ տեղ աշխատանքի […]

«Լուսավոր Հայաստան»-ը դատի է տվել Լևոն Զուրաբյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու, մասնավորապես, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը դատի է տվել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին։   Որպես պահանջ՝ նշված է պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը։  

«Իրեն ողջունող մարդկանց Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր և փայտեր հավաքեք». Հայկ Մամիջանյան

«Մենք տեսնում ենք, թե ոնց են Արցախի հարցի քննարկումները վերածվում «Կիսաբաց լուսամուտների». Մյունխենի շոուն «Կիսաբաց լուսամուտներ» էր, միայն հոգեբանն էր պակասում, որը պետք է վեր կենար և ասեր՝ գիտե՞ք ինչ, ես համարում եմ, որ դուք պետք է հաշտվեք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով՝ «չարժեր այդքան էժանացնել» այդ խնդիրը:  «ՀՀԿ փոխնախագահն արդեն ասել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի