25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2020

Փաշինյանի հանցավոր քայլերը պետք է կանխվեն. Էդուարդ Շարմազանով

«Երբ Ալիևը խոսեց պատմական տվյալների մասին, Փաշինյանը պետք է նրան հիշեցներ, որ նույն Մյունխենի Բավարիա ֆուտբոլային ակումբը 18 տարով  մեծ է Ադրբեջանի պատմությունից: Դա հիանալի քայլ կլիներ, որովհետև հաջորդ օրն ամբողջ եվրոպական մամուլն այդ վերնագրերով նյութեր կտարածեր և գնդակը, խփված գոլից հետո կրկին կհայտնվեր մեր դաշտում: Ինչու՞ չասեց, ինչու՞ լռեց, փաստերով չէի՞ն խոսում, փաստ էր, […]

Փառք և պատիվ հայ ազգին, բոլոր այն նվիրյալներին, որոնց պայքարի գնով այսօր մենք ունենք ազատ, անկախ Արցախ՝ Արցախի Հանրապետություն. Գևորգ Գևորգյան

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր համայն հայության միասնականության և ազգային զարթոնքի տոնն է՝ Արցախի վերածննդի օրը։ 1988թ. փետրվարի 20ին, արցախցիները ինքնորոշման որոշում կայացրեցին։ Այդ որոշման շուրջ համախմբվեց ողջ հայությունը։ Դա մեր պայքարն էր հանուն ազատության, հանուն Հայրենիքի։ Շնորհավորում եմ համայն հայությանը այս մեծագույն ազգային տոնի՝ […]

Պահանջագիր-վերջնագիր՝ Փաշինյան Նիկոլին

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հայտարարությունը(տեսանյութը հասանելի կլինի վաղը՝ ժամը 12:00-ից Խաչիկ Ասրյան/Хачик Асрян/Khachik Asryan ֆեյսբուքյան էջում) 20.02.2020 թվական Երևան քաղաք Ազնվասի՛րտ Հայեր Նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում լրջագույն ներդրում ունեցած և 15 տարիների ընթացքում շուրջ 1.500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ կազմակերպած «Սյունյաց և Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունների (www.hayocartsivner.am) ավելի քան 300 մասնաճյուղերի ամուր հիմքի […]

Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը. 1 օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին ժամը 14.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 14.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի ու Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և […]

Սթափվելու և եղածը վերանայելու կարիք կա. Դավիթ Ափոյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի փետրվարի 20-ի նիստին Կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 8-ը չեն կարևորել գալ նիստին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։ «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգը խիստ աշխատանքային էր՝ հաշվետվություններ, կատարողական հաստատում և այլն։ Երբ ուսանող անդամներով նախասրահում ցանկանում էինք գրանցվել, նկատեցինք, որ Կառավարության կողմից ներկայացված 16 […]

Գագիկ Ջանգիրյանը ՍԴ դատավոր կդառնա. politik.am

politik.am-ը գրում է. «Իշխանությունները մի կողմից ամեն բան անում են, որպեսզի ապրլի 5-ի հանրաքվեում հաղթեն, իսկ մյուս կողմից թեկնածուներ են պատրաստում, որոնք պետք է փոխարինեն հանրաքեի արդյունքում հեռացվող 7 դատավորներին։ Իշխանության ներսում ազդեցություն ունեցող տարբեր խմբեր իրենց շահերը ներկայացնող թեկնածուների լոբինգով են զբաղված։ Այս պահին ամենահաջող թեկնածուն իշխանության լևոնական թևի թեկնածուն է՝ նախկին զինդատախազ Գագիկ […]

Փաշինյանը փորձում է կանխել հարցադրումը՝ արժե՞ր հանրաքվեի համար 3,5 մլրդ դրամ ծախսել․ Անդրանիկ Թևանյան

Մոտ 3,5 միլիարդ ՀՀ դրամ է ծախսվելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կազմակերպելու համար։ Այսինքն՝ ապօրինի այդ գործընթացը հարկատուներիս վրա «նստելու» է ավելի քան 7,3 միլիոն դոլար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Վարչապետը հանրաքվեն հիմնավորում է ժողովրդի կարծիքը լսելու ցանկությամբ (ի դեպ, աշխարհի բոլոր խոշոր […]

Հայկ Սարգսյանը հրաժարվեց ցուցմունք տալուց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր  Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Հայկ Սարգսյանը օգտվեց իր դատավարական իրավունքից և հրաժարվեց ցուցմունք տալուց: Դատարանը հրապարակեց Հայկ Սարգսյանի նախաքննական ցուցմունքը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի