19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 18, 2020

«ՀԱԿ-ը բողոքում է Փաշինյանից. Փաշինյանն ակամա գովազդել է Ռոբերտ Քոչարյանին»

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱԿ-ը բողոքում է Փաշինյանից. Փաշինյանն ակամա գովազդել է Ռոբերտ Քոչարյանին։   Նա իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ իբր թե «Այո»-ի ու «Ոչ»-ի հակադրություն։ Բայց նա չի գիտակցել, որ այս նույն լուսանկարով ինքը ներկայացնում է ՀՀ ճանապարհների վիճակը Տեր-Պետրոսյանի և ապա Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում։ Բոլորը հիշում են, որ […]

Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: ԹԵՄԱ՝  Փաշինյան-Ալիև Մյունխենյան հանդիպում. Սահմնադրական հանրաքվե. Արցախի անվտանգությունը. Ներքաղաքական օրակարգ:

Անթույլատրելի է ԳՇ պետին Ազգային ժողով կանչելն ու դրանով «PR-վելը».Հովհաննես Սահակյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը, «Հայելի» ակումբում խոսել է վերջին շրջանում բանակում մահացության դեպքերի աննախադեպ աճից: Մանրամասները՝ տեսանյութում. hayeli.am

«Դա բացարձակ սուտ է, ժողովուրդը նման պահանջ չունի». Լևոն Քոչարյան

Ապրիլի 5-ին ՀՀ-ում նշանակված է Սահմանադրությունում փոփոխություն իրականացնելու հանրաքվե, ու չնայած արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է «Այո» և «Ոչ» քարոզչական կողմերի գրանցվելու դիմումները, խորհրդարանական ընդդիմադիրները, որոշ արտախորհրդարանական ուժեր հայտարարել են հանրաքվեի անցկացման գործընթացին չմասնակցելու իրենց որոշումների մասին, մարդիկ դեռ քննարկում են արտախորհրդարանական ուժերի այս կամ այն ճամբարում հայտնվելու հավանականությունը:   Այսօր լրագրողների հետ զրույցում […]

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը պնդում է՝ որ ՍԴ-ում չկա ճգնաժամ: «Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա», – լրագրողներին ասաց նա:   Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գալիս, բայց աշխատավարձ է ստանում, Թոխյանն ասաց. «Դուք իրեն էդ հարցով դիմեք»: Նա նշեց, որ մի քանի անգամ հանդիպել […]

Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Արտակ Դավթյան

Չեմ պատրաստվում հաժարական տալ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում զոհերի թվի աննախադեպ աճին։ «13 զոհը, որ դուք շեշտում եք, միայն 4-ը հիվանդության պատճառով է, 4-ը՝ դժբախտ պատահարի հետևանք։ Այո՛, ես եղել եմ և զոհերի թաղմանը, և՛ զորամասերում էլ եմ լինում, որովհետև չեմ խորշում», – ասաց նա։

Արցախի մուտքը բանակցային գործընթաց իրատեսական չէ. քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձել է Արցախյան կարգավորման գործընթացին` վերջին զարգացումների ֆոնին: Վերջինս Փաշինյան-Ալիեւ բանավեճը Մյունխենում համարում է թոք-շոու, որը բովանդակություն չուներ, բայց արդի միջազգային քաղաքական պրակտիկայում կիրառելի փորձառություն է:  Մանրամասները`տեսանյութում: 

Արցախի հարցում Փաշինյանի գործողությունները սցենար է, որը մշակված է դրսից: Պատահական չէ, որ վարչապետի թիրախը Արցախի հերոսներն էին. Արտաշես Գեղամյան /տեսանյութ/

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը:

Այս ամենը տանում է ԱԺ արտահերթ ընտրությունների. Հայկ Մամիջանյան

Քարոզարշավը շատ ավելի վաղ էր մեկնարկել, քան թույլատրելի էր: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը և ընդգծեց. «Այսօր պաշտոնական քարոզարշավի առաջին օրն է, բայց հստակ նկատելի էր, որ ողջ փաշինյանական քարոզչամեքենան աշխատում էր սկսած այն պահից, երբ Արմեն Սարգսյանը ստորագրեց որոշումը»:  Ինչ վերաբերում է հարցին՝ քարոզարշավի ընթացքում «Այո»-ի ճակատը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի