20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 11, 2020

Եղանակը`առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 11-ի, 14-ի, 16-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի և 16-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա գիշերը 8-10, […]

ՀՀ նախագահի աշխատակազմը նոր հայտարարություն է տարածել

Կարևորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին և փորձագետներին դիմելը: Այս մասին ՀՀ նախագահի աշխատակազմը նոր նհայտարարություն է տարածել։ […]

Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները.արդարադատության նախարար

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրել է․ «Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները: Շատերը կխոսեն նախարարության ստեղծման մասին, քրեական ոստիկանության նոր մոդելի մասին, նոր տեխնիկական միջոցների մասին: Բարեփոխման հիմնական ուղղությունը, ամեն դեպքում, ոստիկանության ակադեմիայի վերափոխումն է եւ նոր, ազնիվ կադրերի պատրաստումը պարեկային ծառայության համար: Մեկնարկը շուտով»: «ՀՀ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը»՝ այստեղ.   

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին որքան հնարավոր է շտապ դիմել և դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Այս մասին հայտարարություն է տարածվել ԵԺԿ թվիթերյան էջում:

«2018-ից շատ մարդիկ դիմում են գրել, դարձել ՀՀԿ-ական». Կարինե Աճեմյան

ՀՀԿ-ականները վերջին շաբաթներին ակտիվ մարզային այցելություններ են կատարում՝ Կոտայք, Արարատ, Արմավիր եւ այլ մարզեր։ Ձեւավորվել է փոքրիկ խումբ, որտեղ ներգրավված են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը, երիտասարդական կառույցի նախագահ Հայկ Մամիրջանյանը, Վահրամ Բաղդասարյանը, կազմակերպական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, այլ ՀՀԿ-ականներ եւս տարբեր այցերի ներկա են լինում։ Թե ինչ նպատակ ունեն այցելությունները, զրուցեցինք Կարինե Աճեմյանի հետ։ […]

Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայացրել «Հայկական ժամանակ»-ի դեմ

hetq.am. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ դատական հայց է ներկայացրել «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Հունվարի 12-ին «Հայկական ժամանակ»-ում հրապարակվել է «Պատիվ ունեմ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ հոդված, որում նշվում է, որ «Հայկական ժամանակի» ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի