23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 3, 2020

Փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրրընկալվի Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը ԹԵՄԱ՝   ավտոներկրողները մեքենաների վաճառքի խնդրի առջև են կանգնած.  բողոքի ակցիան կառավարության դիմաց շարունակվում է.Հայաստանում  ավտովարորդների  և մեքենաների ներկրմանն առնչվող խնդիրներն ու լուծման հեռանկարները: 

Հայկական կողմի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: ՀՀ վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը: Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարևորում է […]

«Լուրեր»-ի տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը. ՀՌՀ-ն՝ Հրայր Թովմասյանին առնչվող ռեպորտաժի մասին

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակված տեսանյութի վերաբերյալ։  «Ս.թ. հունվարի 29-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակվեց «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, որին հետևեցին տարատեսակ մեկնաբանություններ ու շահարկումներ, և որն առիթ դարձավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու […]

Գևորգ Կոստանյանը վերադառնում է՝ ՀՀ բոլոր իրավապահներին, վարչապետին ու դեսպաններին հրավիրելով հրապարակավ ապացուցել իր մեղադրանքը՝ գոնե մեկ դրվագով

Հարգելի քաղաքացիներ. Չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդորում, որպեսզի դա արվի հրապարակային և մեր հասարակությունը հասկանա իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ […]

Oտարերկրյա կապիտալը փախչում է Հայաստանից. Գագիկ Մինասյանը՝ հակադարձում է Փաշինյանին

Որևէ երկրի այդ թվում Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության հիմնական ցուցանիշը օտարերկրյա ուղղակի ներդրումների փոփոխման դինամիկան է։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց, տնտեսագետ, ԱԺ ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով այն պնդմանը, թե դոլարային ներհոսքը վկայում է Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի […]

«Կտրելու ենք պետության դեմ ոտնձգած բոլոր հանցագործների թաթիկները». Հրայր Թովմասյանի փաստաբան

«Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից շրջանառության մեջ դրված «Ազգային ժողովի կանոնակարգ» […]

ՀՀԿ–ում գործելու է հանրային ընդունարան

Այսուհետ  Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ գրասենյակը։ «Հարգելի՜ քաղաքացիներ,  Այսուհետ  Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան: Ընդունարանին  կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի