20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2020

Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ. փաստաբան

Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։ Սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ: Այս մասին գրում է Հրայր Թովմասյանի փաստաբանը`Ամրամ Մակինյանը: 

Պետության վախճանը և հասարակության ախտավորումը: Արժե մտածել այս մասին: Լայվերից ու «Կարգին հաղորդման» սքեթչերից ազատ ժամանակ. 168 Ժամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապանյան մամուլի ասուլիսն ու դրան սրընթաց հետևած իրադարձությունները՝ սկսած գրիչի պատմությունից՝ մինչև ոստիկանության կողմից ուժի անհիմն գործադրման դրսևորումները, վկայում են Հայաստանում առկա կարևորագույն դեֆիցիտի մասին: Խոսքը վերաբերում է համարժեքության դեֆիցիտին: Լայն իմաստով՝ դա այն երևույթի արտահայտությունն է, երբ ոչ ոք և ոչինչ չի համապատասխանում նրան, ինչին կոչված է: Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի […]

Ինչպես Փաշինյանը գործոն դարձրեց «ԼՂ ադրբեջանական համայնքին»․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ «Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը» ծրագրի շրջանակներում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ղեկավարի հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ–ը հանդիսանում է համանախագահող երեք երկրներից մեկը։ Ուշագրավ է, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ և կազմակերպվել […]

Հ1-ի հաղորդումը քաղաքական հետապնդման դրսևորում է․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հաղորդումը Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական բացահայտ դրսևորում է։ Մինչդատական վարույթում գտնվող քրեական գործով փաստերի նման խեղաթյուրված և միակողմանի ներկայացումը, անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության և նախաքննության գաղտնիության այս աստիճան բացահայտ ոտնահարումը, այն էլ՝ Հանրային հեռուստաընկերության կողմից, սահմանադրական մի շարք իրավունքների առերևույթ խախտում է, […]

Ժնևում ավարտվել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է  ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն:Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի