25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2020

Ալեն Սիմոնյանը մեկ-մեկ շատ կարոտում է Հանրապետականներին

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հանրապետականներից գրեթե բոլորի հետ սուրճ խմել է: Հարցին՝ կարոտում է արդյո՞ք նրանց, ԱԺ փոխխոսնակն ասել է. «Մեկ-մեկ հա, շատ»: Ինչ վերաբերում է իր՝ «շան տեղ չդնելու» մասին գրառման համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկին, Սիմոնյանը նշել է, որ խնդիր չի տեսնում. «Կարող են դիմել, բայց նախ […]

Միջադեպի պահին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել. Վիկտոր Սողոմոնյան

Միջադեպի պահին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել, իսկ հետո արդեն աշխատակիցները չեն կարողացել վերադառնալ և մտնել, քանի որ ոստիկանությունը շրջափակած է եղել հյուրանոցի մուտքը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն՝ անդրադառնալով «Էրեբունի պլազա» հյուրանոցում այսօր հնչած կրակոցներին։ «Որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, կամ ինչքանով է […]

Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության», – գրել է Նիկոլ Փաշինյանը։  Հիշեցնենք՝ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։

«Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք». Արմեն Աշոտյան

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իչ էջում գրել է. «Այս իշխանությունները մի քիչ պատասխանատվություն ու խելք ունենան, այսօրվա կատարվածից հետո Մելիք Ադամյան 2 հասցեից հետ կկանչեն ուժայիններից ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դռան նկատմամբ արտաքին հսկողություն և թաքուն նկարահանում իրականացնողներին ու դրա փոխարեն շենքի անվտանգությունը կապահովեն: Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք: Թե չէ մեզ ինչ, նույն […]

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անձամբ է բանակցել «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Այս պահին  իրավիճակը կայուն է, վերահսկելի։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», – ասաց նա։ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ բանակցության արդյունքում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ՀՀ ոստիկանությանը։ Հիշեցնենք՝ ժամը 14.40-ին […]

Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին , Հենարան մամուլի ակումբում

Հունվարի 24-ին՝ ժամը  12:00-ին , Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվի  Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ,  Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը: ԹԵՄԱ՝   ՀՀ-ում սպանդանոցային մորթին  անցնելու որոշում. ռիսկերն ու վտանգները.  փետրվարի 6-ի կառավարության նիստում վերջնական որոշումը կկայացվի. սպանդանոցային մորթի մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը: 

Արթուր Վանեցյանը հերքում է պահանջում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցից

12.01.2020թ. www.armtimes.com կայքում հրապարակվել է «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ…» վերտառությամբ նյութ: Նշված հրապարակման մեջ տեղ են գտել Արթուր Վանեցյանի վերաբերյալ ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկություններ։ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն նշված լրատվության միջոցին ուղարկվել է հերքման պահանջ։ Օրենքով սահմանված ժամկետում հերքումը չհրապարակելու դեպքում, ստիպված ենք լինելու համապատասխան հայց ներկայացնել դատարան։ […]

Միջին տարիքի տղամարդը ցած է նետվել Կիեւյան կամրջից

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի հրամանատար Սիփան Մուրադյանի գլխավորությամբ։ Ժամանել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի