25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 16, 2020

Զերծ մնալ չստուգված և կեղծ տեղեկատվության տարածումից

Ցավով արձանագրում ենք, որ վերջին ժամանակներում տեղեկատվական դաշտում կտրուկ ավելացել է տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ապատեղեկատվության, անձի բարի համբավը ոտնահարող, կեղծ լուրերի և ստոր ստերի քանակը: Տեսանելի են նաև նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Նրանք սեփական կեղտոտ նպատակների համար չեն խորշում անգամ ամենազարհուրելի և պիղծ մեթոդներից և գործելաոճից: Բացի ֆեյք լրահոսից, այսօր արդեն կառավարության շենքի […]

«Մեդիա պաշտպան»-ն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ կառավարության նիստի ժամանակ հեռուստաընկերությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է, որպեսզի կառավարության ղեկավարը չպիտակավորի հեռուստաընկերություններին: «Սա հեռուստաընկերություններին լռեցնելու, խոսքի ազատությանը դեմ գնալու հերթական փորձն է։ Նմանատիպ ելույթը գրաքննություն սկսելու և հեռուստաալիքները վերահսկելու հստակ ցուցում է», – նշված է «Մեդիա պաշտպան»-ի տարածած հայտարարության մեջ։ «Մեդիա […]

Դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին. Զոհրաբ Մնացականյան

Դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը, շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում», – ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ որևէ պահ չի եղել, որ Հայաստանը փորձի ձգձգել բանակցային գործընթացը։ «Նախարարների մակարդակով եղել են […]

«Ռուսաստանը համաշխարհային գլոբալ զարգացումներին ընդառաջ». Արտակ Զաքարյան

 ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձով փաստացի ազդարարեց Ռուսաստանում սկսվող լայնածավալ բարեփոխումների նոր ալիքի մասին: Նախանշված խնդիրների ու թիրախների բնույթը պահանջում է կառավարման նոր մոդել՝ հետևաբար նաև նոր թիմ, որի գործունեության առանցքն ամբողջությամբ խարսխված են լինելու […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 16-ի և 19-ի ցերեկը, 17-ի և 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ին գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 16-ի և 19-ի երեկոյան ժամերին, 17-ի և 20-ի գիշերը սպասվում է թույլ […]

«Դատախազը «ճտցրեց» ու իրեն ապահովագրեց. Խափանման միջոցի քննությունն ուշացած էր». Մանվել Գրիգորյանի փաստաբան

Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Դատախազության միջնորդությունը և Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց երկրից չբացակայելու վերաբերյալ ստորագրությամբ: Դատախազությունը նման միջնորդություն էր ներկայացրել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով: 2 օր առաջ Մանվել Գրիգորյանը՝ սրտի և շնչառական խնդիրների պատճառով, տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Մանվել Գրիգորյանը փաստաբան […]

«Ակցիան ավարտվեց, մսավաճառները հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տպավորիչ քանակի տակ». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված: Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տպավորիչ քանակի տակ: Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք»:

Կոռուպցիան անմահ է: Հաջորդը հեռուստաընկերություններն են

Տեւական ժամանակ է փորձագիտական շրջանակները նկատում են, որ Սահմանադրական դատարանի դեմ իշխանական գրոհից հետո հաջորդ թիրախը հեռուստաընկերություններն ու մամուլն են: Ըստ այդմ՝ այն ԶԼՄ-նրը, որոնք փաշինյանի քիմքին անհաճո կլինեն, քանի որ վերջինիս  փիարին լծված չեն եւ մատուցում են այլընտրանքային տեսակետ, կկանգնեն լուրջ մարտահրավերների առջեւ՝ ընդհուպ մինչեւ փակում: «Հայաստանում առնվազն երկու հեռուստաալիք կա, որ հանգիստ խղճով […]

«Լրագրող-վարչապետն ընդդեմ հեռուստաընկերությունների». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրագրող-վարչապետն ընդդեմ հեռուստաընկերությունների Մամուլից տեղեկացա, որ այսօր Ազգային ժողովում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Շատ լավ հիշում եմ, որ ամիսներ առաջ, կարծեմ ամռան ամիսներին, ԶԼՄ դաշտով զբաղվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի