16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 11, 2020

Ո՞ւմ համար կառավարությունն այդքան առատաձեռն գտնվեց․ 168․am

168.am-ը գրում է․ «Այս տարվա սկզբից գործողության մեջ մտավ Հարկային օրենսգրքում Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների փաթեթը։ Դրա համար պահանջվեց գրեթե մեկուկես տարի։ Որքան էլ ժամանակին այդ փաթեթը մեծապես կարևորվում էր հեղափոխության ճանապարհը բռնած Հայաստանի տնտեսության հետագա զարգացումների համար, այնուհանդերձ ընթացքում այն բազմիցս վերանայվեց։ Եվ հիմա ունենք այն, ինչ հունվարի 1-ից այլևս գործողության մեջ է։ […]

Էս բա ո՞ւր եք, ազգի Կլարա Ցետկիններ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իմքայլական տղամարդ պատգամավորը իմքայլական կին պատգամավորին վիրավորել է: Տգեղ: Շատ տգեղ: Կնոջ ամենացավալի նյարդին դիպչելով: Բայց ես ինչ-որ չեմ լսում կանանց դեմ խտրականության, հոմոֆոբիայի, սեքսիզմի դեմ պայքարի առաջամարտիկ թիմակից ֆեմինիստուհիների բողոքն ու ընդվզումը: Էս ո՞ւր եք, կանանց դեմ խտրականության առաջնագծում կռիվ տվող ռոզալյուքսեմբուրգներ ու […]

Իրավապահ համակարգը բարդ խնդրի առջև է․ Ժողովուրդ

«Երեկ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց էին հավաքվել տարբեր տարիներին իրենց նորածիններին կորցրած մայրեր։ Նրանք վստահ էին, որ իրենց փոքրիկներն ապօրինի գործարքների զոհ են դարձել։ Ցուցարարները պահանջում էին կալանավորել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի ու գինելոկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ու ապօրինի որդեգրումների գործով անցնող մյուս չորս մեղադրյալներին։ Գլխավոր դատախազության առջեւ հավաքված մայրերն ասում էին՝ եթե փաստաթղթերում […]

Ծեծկռտուք «սևերի և սպիտակների» միջև՝ «Կովկաս» ռեստորանում․ 168.am

168.am-ը գրում է․ «Ամանորի նախատոնական օրերին «Կովկաս» ռեստորանում նախկինների ու ներկաների՝ «սևերի» ու «սպիտակների» միջև լուրջ միջադեպ է եղել։ Բախումը տեղի է ունեցել Աջափնյակ վարչական շրջանի (թաղապետարանի) նախկին ու ներկա աշխատակիցների միջև. պատճառը եղել է հեղափոխությունից հետո թրենդ դարձած սևեր-սպիտակներ բաժանման շուրջ ծավալված տհաճ քննարկումները։ 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ բանկետի ամենաթեժ պահին գինովցած մասնակիցներից մի քանիսը […]

«Իմ քայլը» շարունակում է ավանդական փակ հանդիպումները․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է իր փակ հանդիպումները շարունակել գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե մեկ տարվա ընթացում ինչ աշխատանք են իրականացրել գերատեսչությունները: Արտաքին գործերի նա­խարարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ հունվարի 16-ին նախատեսված է հանդիպում արտաքին գործերի նախարար Ջոհրաբ Մնացականյանի հետ: Մենք տեղեկացանք նաեւ, որ հունվարի 29-ին հանդիպում կլինի ՀՀ […]

Սաակաշվիլին անտեղյակ է․ Բագրատյանը հակադարձում է

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է՝  «Այսօր Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին, արձագանքելով Ն.Փաշինյանի 1 շնչին ընկնող ՀՆԱ հայտարարությանը նշել է. Տիգրան Մեծի ժամանակներից նման բան չէր եղել։ Նախ, ինչպես ավելի վաղ նշել էի, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2019-ին Վրաստանից չի անցել։ Ավելին, 2005-2009թթ, երբ ՄՍ-ն ղեկավարում էր Վրաստանը, ՀՀ-ն […]

Արմեն Աշոտյանը շնորհավորել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ բացատրում է, թե ինչու դա չէր անում անցած տարիներին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 9-ին, երբ լրացավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակը, «24TV»-ին տված հարցազրույցում ասաց. «Այսօր մի կարեւոր օր է պետություն սիրող մարդկանց համար, որոնց շարքում դասում եմ ինձ եւ հարյուր հազարավոր այլ մարդկանց: Այսօր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: Անկախ քաղաքական այն մեծ տարաձայնություններից, որ ունեմ ես եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի