19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 9, 2020

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը մեկնելու է արձակուրդ

Arsen-Torosyan-1 (1)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը մեկնելու է արձակուրդ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների […]

Բակո Սահակյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին

1460547724-9004

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Լեւոն Հակոբի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի եւ Արցախի […]

«Երբ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին անհեթեթ օրենքը, քննչական մարմինը որոշեց փոխել Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը»

Gohar-Meloyan-1

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։ Սա Նորայր Փանոսյանի արդեն երկրորդ կալանավորումն է Նույն քրեական գործի շրջանակներում։ Առաջին անգամ նա կալանավորվել էր 2019 թ. սեպտեմբերին, ապա նոյեմբերին վերաքննիչ դատարանը վերացրել էր Փանոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ հիմնավոր կասկածի […]

Անգամ նման իրավիճակներում Նիկոլ Փաշինյանը չի խորշում արտաքին լարվածության սլաքների մի մասն ուղղել դեպի ներքին քաղաքականություն և ավելացնել ճնշումները քաղաքական մրցակիցների վրա

Ashotyan-5

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումն անցավ և կոնֆլիկտը ինչ-որ ժամանակով կարծես թե թևակոխեց քրոնիկ փուլ: Ստեղծված դադարից Հայաստանն ու Արցախը պետք է մաքսիմալ օգտվեն ճիշտ հետևություններ անելու համար: 1. Հունվարի 3-ին Իրաքում իրանական գեներալի սպանությամբ մեկնարկած լարվածությունը ցույց է տալիս, որ 2-րդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային հարաբերությունների, երաշխիքների և […]

ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պաշտոնապես աշխատանքի է անցել

default

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հինգշաբթի՝ հունվարի 9-ին պաշտոնապես աշխատանքի է անցել, տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ «Ս.թ. հունվարի 9-ին Ստանիսլավ Վասիլեւիչ Զասը, որը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, սկսել է աշխատանքը»,- ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։ «Հիմնական խնդիրս եմ համարում, […]

Ինչո՞ւ է մանաթը միշտ թերարժևորված, իսկ դրամը հիմարաբար գերարժևորված. Հրանտ Բագրատյան

1444046572-134

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը բուռն քննարկման առիթ դարձավ։ Այսօր ինձ է դիմել իմ կողմից հարգված տնտեսագետ, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Նա, մասնավորապես, հարցրել է՝ արդյոք ես հավատո՞ւմ եմ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև PPP -ն այդքան մեծ տարբերություն է տալիս։ Բացառիկ պետական մտածելակերպ ու […]

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

exanak-2

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հունվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.80C (1997 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.00C […]

Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը հասկանալի չէ. փաստաբան

mqdefault

Մարտի 1-ի գործի քննության շրջանակներում այսօր Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին իր պաշտպանյալի՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Փաստաբանի խոսքով այն մեղադրանքը, որն առաջադրվել է Յուրի Խաչատուրովին, հասկանալի չէ՝ Յուրի Խաչատուրովին նկարագրված արարքների մասով. «Օրինակ՝ 2008 փետրվարի 19-ին, որ անցկացվել է ՀՀ նախագահի ընտրություն, դրա հետ ի՞նչ առնչություն ունի Յուրի […]

Տեղեկացրեք բոլոր պաշտոնատար անձանց, որ ոչ ոք չունի առավելություն ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ. Նամակ՝ վարչապետին

46214_namak_varchapetin_M

«Զիփլայն Ծաղկաձոր» ընկերության մենեջերը մեզ է դիմել նամակով, որը ներկայացնում ենք ստորև. «Բարև ձեզ հարգելի պարոն վարչապետ։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել «Զիփլայն Ծաղկաձոր» ընկերությունում։ Հունվարի 6-ին աշխատանքային օրվա ընթացքում մեզ մոտեցավ լուսանկարի միջի անձը թռիչք կատարելու նպատակով։ Տեղեկացնելով, որ վարչապետի աշխատակազմից են, պահանջեցին ԶԵՂՉ։ Չստանալով այն, իրարանցում առաջացրեցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված