24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 8, 2020

Հզոր Ադրբեջանի և խեղճ Հայաստանի առասպելը հօդս կցնդի․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը գրում է․ «Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ “սենսացիոն” ոճի մեջ հայտարարեց, որ 2019 թ․ Հայաստանի Հանրապետությունում մեկ շնչին ընկնող բացարձակ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գերազանցել է ոչ միայն Վրաստանի, այլև Ադրբեջանի համանման ցուցանիշը, տառացիորեն մի քանի ժամ հետո ստիպված լինելով հերքել Ադրբեջանի մասով իր իսկ […]

«Դիանա Հարությունյան» ֆեյքը կալանավորվել է․ ԱԱԾ

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը): Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հիշեցնենք՝ […]

Իրանի համար ԱՄՆ բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են․ միջազգայնագետ

Քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսել էի… Ասել էի, որ գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է: Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի: Իրանը պատասխան հարված […]

Կործանված ինքնաթիռի ուղևորների ցանկում հայերի առկայությունը ճշտվում է․ ԱԳՆ

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում գրել է․ «Վատ նորություն Թեհրանից Կիև ուղևորվող Ուկրաինական ավիաուղիների Boeing 737 ինքնաթիռի վթարի մասին։ Խորին ցավակցություններս զոհերի ընտանիքներին ու ընկերներին»։ Հիշեցնենք, որ վթարվել է Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը։ […]

Իրանում կործանված ինքնաթիռի բոլոր 167 ուղևորները մահացել են

Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ վթարի ենթարկված ուկրաինական օդանավի բոլոր ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում տալով իրանական ԶԼՄ-ներին։ Հիշեցնենք, որ  Թեհրանում վթարվել է ուկրաինական ուղևորատար օդանավ՝ 180 ուղեւորներով և անձնակազմի անդամներով։ Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737»-ը վթարի […]

ԱՄՀ արձանագրե՞լ է, թե՞ կանխատեսել. Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը. 168.am

168.am-ը գրում է․ «Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը հաճախ է գրառումներ կատարում կամ հայտարարություններ անում տնտեսական տարբեր հարցերի վերաբերյալ, որոնք հետո իրեն դնում են անհարմար դրության մեջ։ Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ շատ մակերեսային պատկերացումներ ունի տնտեսության մասին, կա՛մ փորձում է օգտվել հասարակության չիմացությունից։ Եթե ընդդիմադիր գործչի պարագայում նման վարքագիծն ինչ-որ տեղ հասկանալի էր, […]

Վիճակագրությունը ճկուն է և երջանկացնող․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Եթե ՀՀ դրամն արժևորվի ԱՄՆ դոլարի համեմատ (2019-ին այդպես էլ եղել է), արտագաղթը շարունակվի (շարունակվել է), ավտոներկրումների ու հարկային վարչարարության միջոցով ՀՆԱ–ի թիվը նոմինալ մեծանա դրամով ու արժևորված դոլարի վերածվի (2019–ի պատկերը), հարևան Վրաստանում լարին արժեզրկվի դոլարի համեմատ (անցած տարի այդպես էլ եղել է), իսկ Ադրբեջանում բնակչության նվազում չլինի (որոշ գնահատականներով՝ նույնիսկ աճի) ու ադրբեջանական մանաթը դոլարի համեմատ […]

Տեքստը տրվել է «Դիանային» և նա գերազանցիկի պես անգիր կարդացել է․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Դպրոցում, հատկապես ցածր դասարաններում, հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էին դաս պատասխանում դասարանի գերազանցիկները։ Նրանց ոգևորությանը չափ ու սահման չկար, մանավանդ հայոց լեզվի դասերին, երբ ուսուցչուհին նրանց անգիր արտասանել էր հարցնում․ -Դպրոցի ճամփա՜ն, դժվա՛ր է, երկա՛ր․․․ և այլն։ Ինչո՞ւ հանկարծ հիշեցի մանկության այս դրվագները։ Փառապանծ ԱԱԾ-ի հայտնաբերած կեղծ օգտատեր Դիանա չգիտեմինչյանի խոսքն ինձ […]

ՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման խախտումներից ևս մեկը․ Արսեն Բաբայան

ԱԺ նախկին պաշտոնյա Արսեն Բաբայանը գրում է․ «ՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման խախտումներից ևս մեկը Արդյոք պատգամավոր Վ․Հովակիմյանի առաջարկությունների հիման վրա ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքը կարող էր փոփոխվել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ։ Ազգային ժողովի պաշտոնական կայքում սույն նախագծի պատմության բաժնում թեպետ առաջարկների ամփոփոթերթ հատվածը դատարկ է, այնուամենայնիվ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը, երկրորդ ընթերցմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված