25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 4, 2020

Խախտվում է միջազգային իրավունքի սկզբունքը և դա արժանի է դատապարտման․ Լավրով

Խախտվում է միջազգային իրավունքի սկզբունքը և դա արժանի է դատապարտման: «Խախտվում են միջազգային իրավունքի սկզբունքները և այդ գործողություններն արժանի են դատապարտման»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ պետության պաշտոնատար անձանց վերացման ուղղությամբ ՄԱԿ-ի մեկ այլ անդամ պետության […]

ՀՀ իշխանությունները ոչ միայն ձեռնպահ մնացին արձագանքից, այլ ծաղրեցին նրանց, ովքեր համարձակություն ունեցան արտահայտվել. Արթուր Դանիելյանը` իրանցի գեներալի սպանության վերաբերյալ արձագանքի մասին

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, մասնավորապես` ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ու դրան ՀՀ իշխանությունների արձագանքի բացակայությանը:   Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Վերջին շաբաթների ընթացքում տեղի է ունենում այն, ինչ ես կանխատեսում էի 2-3 տարի առաջ: Արցախի Հանրապետությունն աստիճանաբար դառնում է ոչ […]

Երևանում՝ «Հրազդան» կիրճում, ծեծի է ենթարկվել դերասան Հովհաննես Ազոյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, ով ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Դեպքի վայր է […]

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել` հատուկ ցուցումներով

Պաշտպանության նախարարությունում ԶՈւղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել: Այս մասին  ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, այս ուղղությամբ տրվել են […]

Ցավոք մեր երկրում երթևեկության պայմաններն անտանելի են ու մարդիկ հաճախ խախտումներ են անում ակամա, իրենցից անկախ պատճառներով. Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Բալային համակարգը իրավական առումով աբսուրդի ժանրից է և խոցելի։ Միևնույն իրավախախտման համար մարդուն կարելի է պատժել կամ դատել միմիայն մեկ անգամ։ Սա դեռևս Հին հռոմեական իրավունքից եկող և միջազգային բազմաթիվ իրավական փաստաթղթերում ամրագրված կանոն է, որոնց միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ՝ «Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների […]

Բլինչիկից անդին. ո՞ւմ է հանձնարարականներ տվել Փաշինյանը. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «05.08.2019թ. «Մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է»։ 03.01.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են»։ Այս երկու հայտարարությունների հեղինակը […]

Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ. «Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր […]

Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երեւան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին: Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի