25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2019

Եթե դու աղքատ ես կամ սոված, ապա Նոր տարվան իջիր հրապարակ՝ գնիր մի շիշ գինի և համբուրգեր, ձեռքի հետ էլ լսիր Բրեգովիչին

Եթե դու աղքատ ես կամ սոված, ապա Նոր տարվան իջիր հրապարակ՝ գնիր մի շիշ գինի և համբուրգեր, ձեռքի հետ էլ լսի Բրեգովիչին: Իրենք իրենց բոմժ հալով, մարդկանց են եսիմ ի՞նչի տեղ դնում: 700.000$ դուրս են գրել, որպես ծախս, իսկ քեզ՝ ՀՀ հպա՜րտ քաղաքացի, ասում են, որ գինի ու համբուրգեր գնես և զոմբիի նման պարես հրապրակում: […]

Արտագաղթի տեմպերը աճել են. «Լիդիան Արմենիա»

«Լիդիանի» մուտքն Ամուլսարի տարածք ապօրինի շրջափակված է 2018թ. հունիսից ի վեր: Չնայած դատարանի որոշմանը, որ պատկան մարմինները պարտավոր են վերականգնել «Լիդիանի» անխափան մուտքն Ամուլսարի տարածք, ճանապարհները շարունակում են մնալ շրջափակված: Այնուամենայնիվ, «Լիդիանը» շարունակել է իրականացնել պայմանագրային իր պարտավորությունները և կատարել է հողի վարձակալության վճարումները համայնքային բյուջեներ: Որպես թափանցիկության պարտավորություն «Լիդիանը» ամեն տարվա ավարտին հրապարակում է […]

ՀՔԾ-ի կողմից կարված գործի դատախազության штопка (լցակար) պատասխանը

Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքի մերժման հիմքում դրվել է այդ բողոքի անհիմն լինելու հանգամանքը։ Մասնավորապես, նշվում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2018 թ. նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0743/06/18 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա […]

34-ամյա տղամարդը ցած է նետվել Կիեւյան կամրջից

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը […]

Կառավարությունը լուծարեց «Գյումրու տուն-ինտերնատը»

Կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում որոշեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը որոշման ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է ապահովի կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության […]

Վարչապետին հուշեցին՝ «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»-ը գրել է Նար-Դոսը, ոչ թե Թումանյանը

Կառավարության ասյօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին  նախագիծը:   Ըստ նախագծի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-րդ, 301-րդ, […]

Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը՝ Հանրային խորհրդի անդամներ

Կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին նշանակել Հանրային խորհրդի անդամներ։ Որոշման նախագիծը ներառված էր կառավարության նիստի օրակարգում։    

Խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում

ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրել է. «Դեկտեմբերի 13-ին ընդամենը 1 օրով մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Կենտրոնակն և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում […]

Անցում ենք կատարում նպատակային վարկային ծրագրերի ներգրավմանը. փոխնախարար

Սեպտեմբեր ամսին մեկ անգամ վերանայել ենք՝ արդյոք հնարավոր էր խուսափել վարկեր վերցնելուց, սակայն իրավիճակը գնահատելուց հետո հասկացել ենք, որ այնուամենայնիվ ֆինանսական միջոցների ներգրավման կարիք կա։ Դրա համար էլ հարցը բերել ենք խորհրդարան, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։ «Լավ չի», – նրա ելույթին արձագանքեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Ի պատասխան՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված