19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 3, 2019

Մեր կառավարությունը դասախոսի կամ ուսուցչի նման ամբիոնից հրահանգներ տալու կամ հոխորտումներ անելու որևէ միտում որևէ հարցում չի ունեցել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Իր խոսքում վարչապետը նախ նկատել է, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է 1992 թվականից: «Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց […]

Իմ տեղակալն իմ կուրսընկերն է, ՔՊ կուսակցության հիմնադրման ընթացքում մեզ շատ է աջակցել. Արարատի մարզպետ

Իմ տեղակալն իմ «բաջանաղը» չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե փոխմարզպետի պաշտոնին նշանակել է իր քենակալին: «Տեղակալս իմ կուրսընկերն է՝ Նազարեթյան Արտավազդը: Իր հետ սովորել ենք ԵՊՀ  «միջազգային հարաբերությունների» ֆակուլտետում, ընկերներ ենք, այժմ ինքն իմ տեղակալն է, ոչ մի «բաջանաղ» չկա»,- ասաց Սարգսյանը՝ նշելով նաև, […]

Լարված իրավիճակ ԿԳՄՍ-ի դիմաց. ՀՅԴ երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը

ՀՅԴ երիտասարդները շարունակում են ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման պահանջով բողոքի ակցիան: Այս պահին երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյանի փողոցի երթևեկելի հատվածը: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց՝ բերման ենթարկված ընկերներին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր նախարարի հետ հանդիպման պահանջով ՀՅԴ երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց: Տեսնելով, որ նախարարը չի գալիս իրենց հետ հադիպման՝ երիտասարդները ճեղքեցին […]

«Հույս ունեմ, որ մենք վաղը կբացենք առարկայական բանակցությունների փուլը». Մամեդյարով

«Հստակ գնահատականի կարիք կա, թե ինչպես է դիտարկվում անվտանգության խնդիրների լուծումը»,- այս մասին այսօր Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ նշելով, թե ինչ ակնկալիքներ ունի վաղը Բրատիսլավայում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից: Նա նշեց, որ ակնկալիքն այն է, որ ամեն կերպ կնպաստեն առաջընթացին, այլապես այն ստատուս-քվոն, որը […]

Ոստիկանությունը բռնի ուժով փորձում է բացել ԿԳՄՍ նախարարության մուտքը․ քաշքշուկ ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև

Այսօր ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Մոտ 30 րոպե սպասելուց հետո, երիտասարդները որոշեցին մտնել նախարարության շենք՝ հանդիպելու նախարարին։ Նախարարության շենք մտնելու փորձը ոստիկանները կանխեցին, ինչը լարված իրավիճակ ստեղծեց։ Երիտասարդներից մեկը կոչ արեց ոստիկաններին՝ ասելով, որ վստահ են՝ ոստիկանները նույնպես ամաչում են նման […]

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն քաղաքական մեկնաբան  Մենուա Հարությունյանը և հոգեբան  Միհրդատ Մադաթյանը: ԹԵՄԱ՝  Գրիբոյեդովի հուշարձանի պղծումը. ՀՀ-ում  ՌԴ  դեսպանության արձագանքը. հուշարձանի պղծման քաղաքական միտումները.  երևույթն ի՞նչ հետևանք կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերություններում. հուշարձանի պղծման հոգեբանական վարքը:  

«Աղչի, սֆթուց վնուշկվեցի, հետո էդ գյադուն յան տվեցի». մայրենի լեզուն՝ Կեսարի կնոջ պես /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբի բանախոսները՝ «Մտավորականների խորհուրդ»-ի անդամներ Կարինե Դանիելյանը, Ազատ Եղիազարյանը և Արման Նավասարդյանը անդրադարձել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին, ըստ որի՝ «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր կդասավանդեն բուհերում: Մտավորականները մատնանշում են այս առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու վտանգներն ու հետևանքները:  https://www.youtube.com/watch?v=dh0F-DPFB2w 

Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է. հիմա պատճառների մասին չեմ խոսի. Քրիստինե Մելքոնյան

Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է։ Դրանք շատ կարևոր ու շատ տարբեր 20 տարիներ են, որոնք, վստահաբար, սիրով են հիշվելու։ Հպարտ եմ, որ թողել եմ հետագիծ, սահմանել եմ չափորոշիչներ, որոնց ձգտում են։ Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ աշխատել եմ, որոնցից սովորելու հնարավորություն եմ ունեցել։ Հատուկ ուզում եմ տեխնիկական անձնակազմին շնորհակալություն ասել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի