18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2019

Եթե 100 անգամ ետ տային ժամանակը, էլի նվերները կվերցնեի քաղաքի համար․ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել. «Անդրադառնում եմ քաղաքին արված նվիրատվությունների վերաբերյալ վերջին օրերին տարածվող ապատեղեկատվությանը։ Հաջորդ գրառմամբ կհրապարակեմ այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնց մասին խոսում եմ տեսանյութում։»

«Ջակուզի փարթիի» հերոսի հայցն ընդդեմ ՊԵԿ-ի բավարարվել է․ Հրապարակ

«Բավրայի մաքսակետի նախկին պետ, ջակուզի փարթիի հայտնի հերոս Երեմ Մարգարյանը դատի էր տվել ՊԵԿ-ին, այժմ շահել է դատը։ ՊԵԿ-ը ստիպված է լինելու Մարգարյանին վճարել 2017-ից չվճարած աշխատավարձն ամբողջությամբ: 2017 թ․ մայիսին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը: Նա շուրջ 2 տարի է՝ դատական ատյաններում վիճարկում է առաջադրված […]

Ո՞վ և ինչո՞ւ է տվել պարանը զինվորին․ նոր մանրամասներ․ Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հասել օրերս Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում զինծառայող, շարքային Վահան Մուշեղյանի կախվելու առնչությամբ հարուցված քրգործից: Հիշեցնենք` զինվորին նոյեմբերի 26-ի առավոտյան էին պարանով ծառից կախված գտել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պարանը, որով նա կախվել է, զորամասին չի պատկանել, առհասարակ զորամասում այդպիսի պարան չի եղել: Քննությունը պարզել է, որ զինվորին այդ պարանը տվել են, […]

Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցական կոդերը․ 168 Ժամ

«Երեկ Հատուկ քննչական ծառայության  ծառայողի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին զեղումներ է կատարել Աստվածաշնչյան թեմաներով: Նա նախ՝ խոսելով քննիչների աշխատանքի դժվարությունների ու անմարդկային պայմանների մասին, նշել է, թե այդ ճանապարհը յուրահատուկ Գողգոթա է, որը պետք է անցնել: Իսկ արդեն պետական ծառայողների դերին անդրադառնալիս՝ Փաշինյանը խոսել է այն մասին, որ շատ […]

Իշխանությունը «թայմ աութ» է վերցրել․ փակուղու առաջ են․ Փաստ

«Ակնհայտ է, որ ՀՀ դատաիրավական ոլորտում տիրող անհասկանալի վիճակի առումով, մասնավորապես ՍԴ շուրջ ընթացող զարգացումներում ներկայումս յուրատեսակ «թայմ աութ» է տիրում, քանի որ, «Փաստի» տեղեկություններով, իշխանություններն այս փուլում ժամանակավոր «դադար» են վերցրել ՍԴ-ն ցրելու և Հրայր Թովմասյանի դեմ սկսած դեմարշի հարցում։  Բանն այն է, որ այդպես էլ չեն գտնում հարցի լուծումը, որը մի կողմից թե՛ […]

Իշխանությունը որոշել է վերացնել ԱԱԾ-ի մենաշնորհը․ Հրապարակ

Պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում: Գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում բացառապես ԱԱԾ-ին․ Խաչատրյանն առաջարկում է նման լիազորություն տալ նաեւ ոստիկանությանը։ Խոսքը դատարանի վճռից հետո կատարվող գաղտնալսման մասին է։  Փաստորեն, իշխանությունը որոշել է վերացնել ԱԱԾ-ի մենաշնորհը»։ Այս […]

Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծում կան շատ հետաքրքիր էլեմենտներ. Անդրանիկ Քոչարյան

Հայկ Սարգսյանի՝ շրջանառության մեջ դրված օրինագծում կան հետաքրքիր էլէմենտներ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ ընդգծելով, որ քանի դեռ օրինագիծը չի քննարկվել ԱԺ-ում, ինքը գնահատականներ չի տա դրա վերաբերյալ: «Պատգամավորն ուսումնասիրություններ է արել, որտեղ կան շատ հետաքրքիր էլեմենտներ, բայց դա չի նշանակում, որ այդ էլեմենտներն ամբողջական […]

Երեք «ԿամԱԶ»-ների դիմաց Հայկ Մարությանն օրինականացրել է Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող 6 հա տարածքով ինքնակամ կառույցը. Դավիթ Խաժակյան (Տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը քաղաքի կառուցապատումը վերածել է առևտրի, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Իմ ձեռքի տակ է գտնվում քաղաքապետի որոշումը՝ վերնագրված՝ Մալաթիա Սեբաստիա Օհանով 15/1 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Շողերինա Մկրտչյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը օրինականացնելու մասին։ Խոսքը գնում է 5842 մ/ք ինքնակամ կառույցի մասին՝ շուրջ 6 հա, որը […]

Նիկոլ Փաշինյան, վտանգավոր սահման ես հատում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյան, վտանգավոր սահման ես հատում… Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական-հասարակական-իրավական ոլորտներն ավիրելուց հետո, հիմա էլ անցել է հոգեւորին. նախօրեին Աստվածաշունչը խմբագրեց, իր եւ Տեր Հիսուս Քրիստոսի միջեւ զուգահեռներ անցկացրեց: Այսօր էլ, ոչ ավել, ոչ պակաս, նոր հոգեվերլուծական ձեւակերպում է հնչեցրել՝ «Հիսուսի բարդույթ»: «Բարդույթ» որակումը որեւէ կերպ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի