25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 28, 2019

«էս ա՞ ձեր տնտեսական հեղափոխությունը, 6 տոկոս մարդկանց վզին դնե՞լը: Սա ժողովրդին կլպելու միջոց է» /տեսանյութ/

«Ռեֆորմիստների» առաջնորդ Վահան Բաբայանը հարցնում է՝ էս ա՞ ձեր տնտեսական հեղափոխությունը. 6 տոկոս մարդկանց վզին դնելը: Անդրադառնալով կառավարության նոր նախագծին՝ առողջապահական 6 տոկոսանոց հարկատեսակին՝ /նախատեսվում է 2020թ.-ից-հեղ./որակյալ առողջապահություն ունենալու իշխանական մեկնաբանությանը, Բաբայանը նշում է, թե սա դեմագոգիա է, «ժողովրդին կլպելու» պարտադիր միջոց: «Ինչո՞ւ են պարտադիր հարկում, մնում է դիակիզարաններն էլ պարտադիր սարքեն, ասեն՝ զոռով դիակիզվեք: […]

Նիկոլ Փաշինյանը զարկ տվեց մի պրոցեսի, որ դեռ երկար տարիներ պետք է մաքրենք /տեսանյութ/

«Ադեկվատ» հ/կ նախաձեռնության անդամ, Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը և Ռեֆորմիստներ կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել են Նոր հարկատեսակի նախագծին, ըստ որի՝ կառավարությունը 2022 թվականից կսահմանի առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6%-ի չափով:  «Սոցիալական անհաշտությունը գնալով աճելու է եւ ավելի ու ավելի մեծ ցույցեր են լինելու: Անցած տարի Նիկոլ Փաշինյանը զարկ տվեց մի […]

ՀՀ քաղաքացիները մնացել են Ստամբուլի օդանավակայանում՝ չկարողանալով գալ Հայաստան

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթը սպասարկող միակ ավիաընկերությունը՝ Atlas Global-ը, հայտարարել է բոլոր ուղղություններով թռիչքները դադարեցնելու մասին: Տեղեկացնում է «Milliyet»-ը։: Չվերթները դադարեցվել են նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը: Պատճառը Թուրքիայում տնտեսական վայրիվերումների պատճառով ընկերության ֆինանսական խնդիրներն են։ Ավիաընկերությունն այս մասին տեղյակ չի պահել ավիատոմսեր վաճառող ընկերություններին, և շատ ուղևորներ, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիներ, մնացել են Ստամբուլի օդանավակայանում՝ չկարողանալով գալ Հայաստան։

Ձյուն է գալիս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում եւ Շիրակի մարզում ձյուն է տեղում։ Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]

Սիրելի մայրեր, տեր կանգնեք ձեր բալեքին, որովհետև կորստից հետո մենք անտեսվում ենք կառավարության կողմից. Որդեկորույս մայրերը կրկին կառավարության մոտ են

Սեւազգեստ մայրերը դարձյալ կառավարության մոտ են: Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են հրապարակել այն փաստաթուղթը, որով մարտի 1-ի զոհերի հարազատներին պետական բյուջեից հատկացվել է 30 մլն դրամ։ Վերջիններս դիմել էին կառավարությանը, որպեսզի կիրառվեն չափորոշիչներ. «Որ չափորոշիչով Մարտի 1-ի զոհերի համար տրամադրել են 30 միլիոն դրամ, նույն չափորոշիչը թող կիրառեն զոհվածների մայրերի մասով: Արդեն անցել է […]

Շաբաթ օրը դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ […]

Արա Բաբլոյանն իրեն վարկաբեկելու փորձի համար ներողություն է ակնկալում․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ԱԺ նախկին նախագահ, անվանի մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանն ակնկալում է, որ ներողություն կխնդրեն` իրեն մեղսագրվող հանցագործության միջոցով իրեն վարկաբելու փորձի համար:Այս մասին Արա Բաբլոյանն ասաց «Փաստինֆո»-ի հետ զրույցում: «Ամեն ինչ այնքան պարզ է, բայց պարզ լինելով, որեւէ մեկը չունեցավ այդքան խիզախություն ու ազնվություն ասելու՝ պարոն Բաբլոյան իրականում համոզվեցինք, որ Դուք ճիշտ էիք: Ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի