19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 26, 2019

Լենա Նազարյանը և Լիլիթ Մակունցը հետաքրքրություն չեն ներկայացնում․ Մեդիա պաշտպան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ մշտադիտարկում է քաղաքական գործիչների մասին գրվող առցանց հոդվածները և պարբերաբար դադարեցնում է այն քաղաքական գործիչների մասին մշտադիտարկումները, որոնք լրատվական դաշտում հետաքրքրություն չեն ներկայացնում։ Տեղեկացնում ենք, որ մշտադիտարկվող քաղաքական գործիչների ցանկից հեռացվում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Վերջին տասնօրյակներում նրանց մասին գրվում […]

Վանեցյանը շատ լուրջ նախապատրաստվում է. նա հիմա «հավաքագրումների» փուլում է. Իրատես

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ակտիվ քաղաքական գործընթացների մեջ է։ Փնտրում ու «հավաքագրում» է քաղաքական անբասիր կենսագրություն ունեցող գործիչների, որոնք գրեթե առնչություն չունեն նախկինների, բացարձակ «աղերս» էլ չունեն նաեւ ներկաների հետ։ Համենայն դեպս, այս չափորոշիչներն է Վանեցյանը կարեւորում, բայց թե որտեղից պետք է պեղի այդպիսի մարդկանց, դժվար է պատկերացնել։ Իսկ եթե հաշվի էլ առնենք նրա […]

Խաշը, խաշլամեն, պլանքյաշությունը: Ո՛չ տնտեսությունն է զարգանում, ո՛չ ներգաղթ է տեղի ունենում, ո՛չ էլ բանակն ամրանում. Իրատես

Հասարակությունն այս օրերին ակտիվորեն քննարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի ունեցած խաշկերույթը, ինչը հատկապես կարեւորվել է անձամբ Միրզոյանի «պարզաբանումից» հետո, թե որտեղ ու ինչ պայմաններում է խաշ կերել: Մի կողմ թողնելով նրա մեղադրանքներն ու բառապաշարը, որ օգտագործել է Facebook-յան գրառման մեջ, ընդամենն արձանագրենք՝ իշխանության՝ ուտելիքի ու սնվելու մասին խոսակցություններին վերջ չկա: Քաղաքական […]

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ.   «Խոր ցավով տեղեկացա լեգենդար հետախույզ, հայ ժողովրդի արժանի զավակ Գոհար Վարդանյանի մահվան մասին: Կյանքից հեռացավ իր գործին անմնացորդ նվիրված, մարդկային բարձր նկարագրի տեր անհատականություն, ում անցած ճանապարհը, կատարած սխրանքները, մասնագիտական կարողությունները, հիրավի, ոգեշնչման և հայրենասիրության դասեր են սերունդների համար, […]

«Պոպուլիստների կողմից կառավարվող երկրում դիրքավորման հեշտ տարբերակ է թվում ՀՀԿ-ին թիրախավորելը». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Սերժ Սարգսյանի ելույթը իշխանական ֆեյք և իրական «ցլերի» համար կարմիր շորի ազդեցություն կունենա` կանխատեսել էինք: Բովանդակային քննարկում այդպես էլ չծավալվեց, թեպետ ելույթի նպատակներից մեկը դատարկ ներքաղաքական դիսկուրսը content-ով լցնելն էր: Այդքան էլ չհասկացա նորաստեղծ կուսակցություններից մեկի իմ կողմից հարգելի ներկայացուցչի այսօրվա անդրադարձը, սակայն […]

Երկրի վտանգված անվտանգությունը: Սորոսը հասավ ԱԱԾ. Ժողովուրդ

«Ռեստարտ» նախաձեռնության անդամները երեկ աննախադեպ մի հավաք էին կազմակերպել ԱԱԾ շենքի դիմաց` պահանջելով, որ ուժային կառույցները քաղաքացիներին պաշտպանեն սոցցանցային հարձակումներից, որոնց զոհ են դառնում նաեւ իրենք։ Ինչո՞ւ աննախադեպ: Բանն այն է, որ թեեւ առաջին հայացքից շատ ողջամիտ եւ արդարացի պահանջ է, նկատենք սակայն, որ ԱԱԾ-ն մշտապես է ապաքաղաքական կառույց եղել, եւ միշտ որեւէ հարցի առնչությամբ […]

Նիկոլն անպայման գնալու է նախագահական կառավարման. այն պատճառով, որ ինքը գործ անող չի, ընդամենը պոպուլիստ-խոսող է. Իրատես

Ասում են, թե մեծ հաշվով իշխանությունների սրտով է ՍԴ համառումը, այդ թվում եւ նոր նախագծով` ՍԴ դատավորների կողմից վաղաժամ թոշակի գնալու առաջարկի մեժումը. իշխանություններն առանձնապես ջանք չեն թափելու նրանց թոշակի ուղարկելու գործում: Օրենքի նախագիծը միջանկյալ քայլ է դրսին` Վենետիկի հանձնաժողովին, ցույց տալու, որ իրենք ամեն ինչ արեցին` դատական ընդհանուր համակարգը, ՍԴ-ն «հեղափոխականորեն» առողջացնելու համար եւ […]

«Թույլ չենք տալու ՀՀԿ ի հաշվին էժան «դիվիդենտներ» շահել». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Նոր ընդդիմադիր» կուսակցություններից մեկի հիմնադիրը,փորձելով արձագանքել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ,նշել է , թե նա պետք է հեռանա քաղաքականությունից և ՀՀԿ ղեկը փոխանցի երիտասարդներին։Նախ այդ պարոնին կհորդորեի զբաղվել սեփական կուսակցական խնդիրներով ու «քիթը չխոթել» ՀՀԿ ի ներկուսակցական հարցերի մեջ։ Երկրորդ, Սերժ Սարգսյանը և […]

Ուշագրավ. Ադրբեջանցի լրագրողների «էքսկուրսիան» ԱԻՆ-ի՝ պատերազմական կամ ֆորս-մաժորային իրավիճակներում պատշաճ կառավարում իրականացնելու համար նախատեսված կառույցում . Փաստ

Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի շրջանակներում Հայաստան էր այցելել ադրբեջանցի երեք լրագրող: Ծրագիրը համակարգել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:  Նման այցերի կարևորությունն ու իրենց նպատակին ծառայելու հավանականությունն այլ խնդիր են, դա միանշանակ գնահատականի չի արժանացել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի հասարակության կողմից:  Սակայն խնդիրը զուտ այցերը չեն:  «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի