24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 30, 2019

Հակառակորդը կրակ է բացել Տավուշի գյուղերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և վաղ առավոտյան Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակից […]

Փաստաբանը հրապարակել է ՀՔԾ-ի որոշումը, որից Սասուն Խաչատրյանը տեղյակ չէր

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է պաշտպանյալի տեսակցություններն արգելելու մասին ՀՔԾ-ի որոշումը։«Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին ՀՔԾ որոշման, դրա հիմնավորումների ու պատճառաբանությունների մասին բազմաթիվ հարցերին ի պատասխան պարզապես հրապարակում եմ այդ որոշումն իր բոլոր «հիմնավորումներով» ու «պատճառաբանություններով»…»,- գրել է Վարոսյանը։ Հիշեցնենք, որ ՀՔԾ ղեկավար […]

«Տրանսգենդերիզմի քարոզը ընդդեմ հայագիտական առարկաների պարտադիր դասավանդման».Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Տրանսգենդերիզմի քարոզը ընդդեմ հայագիտական առարկաների պարտադիր դասավանդման Վերջերս շրջանառության մեջ է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, մեղմ ասած, չի բխում մեր ազգային և պետական շահերից: Հեղափոխական կառավարության կրթության ռահվիրաները այս նախագծով մեծ հարված են հասցնում Հայոց լեզու և Հայոց պատմություն […]

Հոկտեմբերի 27-ը օգտագործվում է որպես «Կիրովի գործը Ստալինի ժամանակ», որով ոչնչացնում էին հակառակորդներին: Չեմ կարծում առանց Նիկոլ Փաշինյանի է արվում. Վազգեն Մանուկյան /տեսանյութ/

«Հոկտեմբերի 27-ը այն խաղն է, որի մեջ պարտադրում են մեր ժողովրդին մտցնել: 27-ը հիմա օգտագործվում է որպես «Կիրովի գործը Ստալինի ժամանակ», որի հետեւանքով ոչնչացնում էին քաղաքական գործիչներին, հակառակորդներին: Բայց ո՞վ է ուղղորդում: Չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության Արման Բաբաջանյանը կարող էր մտնել բանտ, նման հայտարարություններ անել: Եթե իշխանությունը հարց ունի, կան համապատասխան մարմիններ, թող […]

Աշխարհում վերադարձ է կատարվում ազգայինին եւ պետականին, իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում. Վազգեն Մանուկյան /տեսանյութ/

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մամուլի ասուլիս է հրավիրել: Հիշեցնենք, նախօրեին ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Մանուկյանին պաշտոնանակ անելու պահանջով, դրանից հետո ճնշումները ակտիվացել էին Հանրային խորհրդի և հատկապես Վազգեն Մանուկյանի նկատմամբ: Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը Մամուլի ազգային ակումբում անդրադարձավ Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին:

«Ուշացած, բայց երկար սպասված ճանաչում». Արտակ Զաքարյան

   ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ուշացած, բայց երկար սպասված ճանաչում Ցեղասպանությունը համարվում է միջազգային ամենազազրելի հանցագործություններից մեկը, այսպես ասած «crime of the crime», որը խոր ազդեցություն է գործել մարդկային խղճի վրա: Այն իր մեջ ներառում է ծանր հանցագործությունների գրեթե ամբողջ ցուցակը` սպանություն, բռնաբարություն, երեխաների սպանություն, […]

Սկանդալային գաղտնալսման գլխավոր հերոս ՀՔԾ պետի պարզաբանումները ՍԴ նախագահի հարցաքննության շուրջ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասել է սկանդալային գաղտնալսումներից հանրությանը հայտնի, Յուրի Խաչատուրովին մի քանի օր կալանքի տակ պահելու եւ «խելքը գլուխը բերելու » հրահանգիչ, «ընկեր ջան», ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Հրայր Թովմասյանի նկատմամաբ քաղաքական հետապնդման մասին հարցին ՀՔԾ պետը արձագանքեց․ […]

Ի՞նչ տեսլական է կրթության նախարարությունը փոխանցում սերունդներին՝ դուք էլ կարող եք վաղը մյուս օրը մեծանալ եւ որոշել՝ աղջի՞կ եք, թե՞ տղա /տեսանյութ/

ԿԳՆ 20.000.000 դրամ է հատկացրել սեռափոխության մասին ֆիլմ նկարահանել համար. ի՞նչ է թաքնված այս ֆիլմի քարոզի ետևում. ավանդական արժեքներն ու մանկապղծությունը մեր օրերում: ՀՀԿ խորհրդի անդամ, Երեւանի ավագանու նախկին անդամ Գեորգի Գաբրիելյանը զավեշտ է համարում կրթության նախարարության գործողությունները՝ որակելով այն թիկունքից հարված հայ ընտանիքին: Վերջինս համոզված է, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի կառավարությունն ու հասարակությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի