20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 29, 2019

Արման Բաբաջանյանը գործում է Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք ձեռքի․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.  «Երեկ քաղաքական բանսարկության առաջամարտիկ Արման Բաբաջանյանը հանդես եկավ հերթական ցնցող նախաձեռնությամբ, այս անգամ էլ իր սլաքը ուղղելով մեր հանրապետության առաջին վարչապետ, Արցախյան պատերազմի հաղթանակը կռած առաջնորդներից մեկի, և Տեր-Պետրոսյանի ապազգային իշխանության դեմ պայքարը գլխավորած Վազգեն Մանուկյանի դեմ։ Այս կապակցությամբ, ես կուզենայի նշել ընդամենը մի քանի կետ՝ ա) […]

Հնարավոր է քրեական գործ հարուցել ուրիշների դեմ գործ տվող «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ

ՀՀ ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի տված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը  յուրացնելու դեպքի առթիվ,  որին էլ հաջորդել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորումը, այնուհետեւ նույն քրգործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի դեմ: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը նկատում է.  «Հայաստանում իրականացվող արդարադատության հետ կապված զավեշտալի փաստն այն է, որ այս պահին ՀՀ քրեական օրենսգքրի 300-րդ հոդվածի 2-րդ մասով հնարավոր է քրեական  գործ հարուցել ուրիշների դեմ գործ տվող «անկախ»  պատգամավոր Արման  Բաբաջանյանի դեմ: Մինչեւ հինգերորդ գումարման Ազգային ժողովը, Հայաստանի խորհրդարանում եղել են անկախ պատգամավորներ, որոնք ընտրված են  եղել ժողովրդի ուղղակի ձայներով: ՀՀ բարեփոխված սահմանադրության համաձայն ՀՀ ԱԺ-ում այլեւս «անկախ»  պատգամավորի  ինստիտուտ գոյություն չունի եւ ցանկացած պատգամավոր խորհրդարան է մուտք գործում բացառապես ներառվելով որեւէ  խմբակցության ցուցակում, ինչը նաեւ վկայում է այն մասին, որ խմբակցություններից դուրս որեւէ անկախ պատգամավոր չի կարող մանդատ ունենալ Հայաստանի Ազգային ժողովում: Այլ խոսքով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հրաժարված ու իրեն «անկախ» պատգամավոր հռչակած Արման Բաբաջանյանն անօրինական կերպով յուրացրել է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը»: Ռ. Մարգարյանը հիշեցնում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով «իշխանությունը պահելը`  Հանրապետության  Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը  շարունակելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով».  «Նման գործընթաց տեղի ունեցավ նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ հրաժարվելով  «Հանրապետական» խմբակցությունից  իրենց անկախ պատգամավորներ հռչակեցին:  Դա, իհարկե, չի կարող Արման Բաբաջանյանի  կողմից մանդատի յուրացման դեպքի համար օրինական հիմք ծառայել, քանի որ հիշյալ պատգամավորները նման քայլի դիմեցին անկախ իրենց կամքից, նկատի առնելով իրենց դեմ գործադրված թաքուն ու բացահայտ սպառնալիքներն ու ճնշումները»:   Որպես հետգրություն՝ իրավաբանը ներկայացրել է […]

Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների, Պիցայակերների և պիցա չուտողների, հայաստանցու և ղարաբաղցու ունե՞նք

Հոկտեմբերի 26-ին Վանաձորում քաղաքի օրը նշելու տոնակատարությունների ընթացքում ելույթ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Մենք չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք»: Միանշանակ ողջունելի հայտարարություն է և ընդունելի, սակայն արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի օրոք են Հայաստանում առաջ գալիս մի շարք քայքայիչ բաժանումներ, որոնք կարող են լինել կործանարար: Բաժանաում 1. Դեռևս 2018-ի աշնան սկզբին, դերասան […]

««Ճնշել Հրայր Թովմասյանին» օպերացիայի շրջանակներում Տիգրան Տեր-Հարությունովը ենթարկվում է խոշտանգման». փաստաբանն ահազանգում է

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի եւ «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակից Տիգրան Տեր-Հարությունովի պաշտպան փաստաբան Մհեր Հակոբյանը նշում է, որ այսպես կոչված «ճնշել Հրայր Թովմասյանին» օպերացիայի շրջանակներում 2019 թվականի սեպտեմբերի 28-ից ապօրինի զրկված է ազատությունից իր վստահորդը: Այդ գործի վերաբերյալ փաստաբանը հայտարարությամբ են հանդես եկել, […]

Ինձ կկալանավորեն. ԱԺ պատգամավոր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․ «ԻՆՁ ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵՆ Սենց որ գնա, շուտով ինձ էլ կկալանավորեն… Ու գիտե՞ք ինչի համար. տանը դաշնամուր լավ չնվագելու և երգելու համար… Մնաց հոդվածը գտնեն)))… Չնայած հիմա մոդա ա՝ սկզբից կալանավորում են, հետո նոր հոդվածն են գտնում…»  

Եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ը, նոյեմբերի 1-2-ը հատկապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Եղանակը մայրաքաղաքում Երևան քաղաքի հոկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.30C (1998 թ.)      • Օդի նվազագույն […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Ինչո՞ւ է լռում առաջին նախագահտ. Ժողովուրդ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցել ո՛չ Եռաբլուր պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելությամբ, ո՛չ էլ ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված ԱԺ բակի հուշակոթողին այցելությամբ: Թե ինչու, փորձեցինք պարզել Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից: Խոսնակ Մուսինյանը կարճ հաստատեց. «Այո, չի գնացել, չի գնացել, այդքան բան»: Հիշեցնենք, սակայն, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի