20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 28, 2019

ՌՈ աշխատակիցները գտան զորամասն ինքնակամ լքած զինվորին. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՌՈ աշխատակիցները գտան զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Այլ մանրամասները երևի հետո»։

Պարոն, իմ ազատ խոսելու իրավունքը և մասնագիտական պատրաստվածությունը ձեր ոտքին մի գրեք. Արմեն Աշոտյանը՝ Զոհրաբ Մնացականյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները BBC-ին տված սկանդալային հարցազրույցի հետքերով, զավեշտալի են։ Նախարարը քաղաքական եւ հասարակական շրջանակների բուռն արձագանքը իր, մեղմ ասած՝ թույլ եւ անպատրաստ մեկնաբանություններին, վերագրում է Հայաստանում բազմակարծության եւ ժողովրդավարության գոյությանը։ Նախարարը չարամտորեն մոռանում է, որ մինչեւ իշխանափոխություն նման բազմակարծություն եւ ազատություններ «Սերժի Հայաստանում» վաղուց գոյություն ունեին։ […]

Արթուր Վանեցյանը չի ձերբակալվելու. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հերքում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ գործեր են նախապատրաստվում: Լրագրողների դիտարկմանն՝ արդյոք Վանեցյանը չի՞ ձերբակալվելու ու նրա դեմ գործեր չկա՞ն, Մարտիրոսյանը բոլոր հարցերին բացասական պատասխան տվեց՝ պատասխանելով մեկ բառով. «Ո՛չ»: Դիտարկմանը, թե Վանեցյանի հավանական ձերբակալման հետ կախված շատ լուրեր կան, Մարտիրոսյանն ասաց, որ հերքում է դրանք: […]

Որտեղի՞ց սկսվեց, ո՞նց ստացվեց՝ այսքան չարացանք

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշաննա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել հետևյալ բովանդակությամբ. «Ո՞ւր ենք գնում ու ո՞ւր ենք հասնելու այսպես չարացած․․․ Իմ շատ հարգարժան գործընկերներ, լրագրողներ ջան․․․ Ձեր ձեռքերում այսօր կա շատ կարևոր առաքելություն՝ զսպել ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը, որը հավատացեք, երբեմն օգտագործվում է որոշ «նեղ» շրջանակի […]

Իշխանության կողմից պատժված նախկին փոխոստիկանապետը վերսկսում է

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նոր աշխատանք ունի։ «Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը: Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով: Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար: Անչափ երախտապարտ եմ նաև ընկերներիս ու բարեկամներիս, ովքեր այս […]

«Ուսուցիչները, որ Նիկոլ Փաշինյանի նմաններից շատ ավելի լուրջ գործ են անում, շատ տխուր աշխատավարձ են ստանում» /տեսանյութ/

«Ուսուցիչները, որ այսօր կրթում են, թեեւ այս կառավարությանն այդ կրթությունը պետք չի, նրա ծրագրերի եւ նպատակների մեջ այդ կրթությունը չի մտնում, շատ տխուր աշխատավարձ են ստանում: Եւ այդ ուսուցիչները տեսնում են, որ գաղտնի խորագրով բարձրանում է նախարարների, փոխնախարարների աշխատավարձը: Սա այն դեպքում, երբ մենք ունենք ցածր աշխատավարձեր, աղքատություն, ուսուցիչներ, որոնք շատ ավելի լուրջ գործ են […]

« Արջուկի անունը Վազգեն էի դրել … Վազգենն իմ առաջին ու հավերժ սերն ա»

Վազգենն իմ առաջին ու հավերժ սերն ա, մանկությանս ամենամոտ ընկերը, պապաս, ախպերս։ Մինչև հիմա տանը պահում եմ մանկական աթոռս, որի վրա Վազգենին նստեցնում էի, որ հայելու մոտ նստած ինձ հարցազրույց տա կամ հեքիաթ պատմի իմ ամենամեծ երազանքը եղբայր ունենալն էր։ Ասում էր՝ արի տանեմ, Կառլենի հետ շփվի (Կառլենին շատ էր սիրում, դրա համար Կառլենը մանկությանս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի