25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 26, 2019

ԱԳՆ-ի հարցազրույցը դիվանագիտական անմեղսունակություն է․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․  «ՀՀ արտգործնախարարի հարցազրույցը BBC-ին հայկական դիվանագիտական մտքի վատագույն դրսևորումներից էր։ Հնչում էին ասիմետրիկ ու անհամարժեք պատասխաններ մեր դեմ ուղղված հարցերին։ Ամենավտանգավորն այն է, որ նախարարը ոչ թե փորձեց շտկել Նիկոլ Փաշինյանի սխալ հայտարարությունները և միջազգային մամուլով հստակեցնել մեր դիրքորոշումը, այլ դեռ մի բան էլ խորացրեց կասկածները, որ […]

Իմաստ չեմ տեսել 1 րոպե հանդիպել Նաիրի Հունանյանի հետ․ նախկին նախարար

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավասու չեմ հրապարակելու այն դիմումների բովանդակությունը, որոնցով պարբերաբար տարիներ շարունակ ինձ է դիմել Նաիրի Հունանյանը, սակայն հաստատապես կարող եմ պնդել, որ դրանք ընթերցելուց հետո, բացարձակապես իմաստ չեմ տեսել նրա հետ անգամ 1 րոպե հանդիպել, թեպետ՝ բազում անգամ, պաշտոնի բերումով, այցելել եմ «Երևան» ՔԿՀ: Լիահույս եմ, […]

Գյուղատնտեսությունը շարունակում է անկում գրանցել․ Ժողովուրդ

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա 9 ամիսների ըն­թացքում անկում է արձանագրվել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝  գյուղատնտեսության համախառն ար­տադրանքի ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբերին, 2018 թվակա­նի նույն ժամանակահատվածի համե­մատ, նվազել են 4.8 տոկոսով՝ կազմե­լով 574 մլրդ 429 մլն դրամ: Նշենք, որ իշխանությունները փոխել են գյու­ղատնտեսական արտադրանքի վերա­բերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, և հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում […]

ԵԽ-ից գալիս են Ստամբուլյան կոնվենցիայի կարծրատիպերը «ջարդելու»․ Հրապարակ

«Նոյեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ԵԽ-ում համակարգում են մարդու իրավունքների ոլորտը, ժամանելու են Հայաստան` հիմնականում Ստամբուլյան կոնվենցիայի մասով իրավիճակին «մոտիկից ծանոթանալու», քննարկումներ անցկացնելու համար: Վերջիններս կլինեն նաև ԱԺ-ում, կհանդիպեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ «Օրակարգի միակ […]

Մի արեք սենց բաներ, տղերք, մի կեղծեք ձեզ, BBC տաղավար մի գնացեք ու ծեծ մի կերեք. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառումը. «Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ծանր էր նայել: «Ասֆալտ փռեցինք, ծառատունկ արեցինք, փողի ճամպրուկները հետ ուղարկեցինք հարյուրփաստական մակարդակի դատողությունները միախառնվում էին Արցախի ինքնորոշման մասին պնդումից խուսանավելու ու դրա հետևանքով ծուղակներում հայտնվելու խղճուկ տեսարաններով։ Ու ակնհայտ էր, որ նախարարը կաշկանդված է, կաշկանդված է ուրիշի կարծիքով, խոսում է բաներ, որ իրենը չեն ու իր համար […]

Մոսկվան Երևանին բողոքի նոտա կհղի՞․ ՌԴ ԱԳՆ-ի պարզաբանումը․ 168.am

«Մոսկվան Երևանի հետ շփումների ընթացքում բարձրացնելու է զենքի վաճառքի մրցույթի տապալման թեման: Նախօրեին ռուսական մի քանի առաջատար լրատվամիջոցներ, ինչպես «Ռիա Նովոստի» գործակալությունն ու ՌԲԿ (РБК) հեռուստաալիքի կայքէջը, հայտնեցին, որ Մոսկվան Երևանին բողոքի նոտա կհղի զենքի վաճառքի մրցույթի տապալման պատճառով, որին մասնակցել է ռուսաստանյան ORSIS ընկերությունը: Հրապարակումներում նշվում էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ սարքերի խոշոր […]

«Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չպետք է ունենա». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Փաշինյանի կառավարության Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում ծպտուն չի հանում, որ Արցախը պատմական հայկական տարածք է, Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում հերթական անգամ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, և խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այստեղ են ասել՝ թան էլ […]

Հոկտեմբերի 27-ի զոհերի ընտանիքները՝ քաղաքական առևտրի մասին․ 168.am

168․am-ը գրում է․ «1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական պաշտոնյաների ընտանիքների անդամներն ուշի ուշով հետևում են ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման դիմումի շուրջ ծավալվող իրադարձություններին և կատեգորիկ դեմ են նրա ազատ արձակմանը: Նրանք հույս են փայփայում, որ երկրի ներկայիս ղեկավարությունը, ինչ էլ լինի, քաղաքական մոտիվներից դուրս, սթափ դատողությամբ որոշում կկայացնի: «Լրատվամիջոցներում զանազան մեկնաբանություններ են […]

«Նիկոլ Փաշինյանի անվամբ տապանաքարը. սպասելի երևույթ էր, որովհետև դրա մեղավորը հենց ինքն է». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր համացանցում տեսա Նիկոլ Փաշինյանի անվամբ տապանաքարը։ Անկեղծ եմ ասում՝ չզարմացրեց, անգամ չզայրացրեց, սպասելի երևույթ էր, որովհետև դրա մեղավորը հենց ինքն է։ Այո, այո, Նիկոլ Փաշինյանը: Երբ 1,5 տարի առաջ իր պառլամենտական գործընկերների անուններով ծաղկեպսակներ ու ժապավեններ էին կպցնում, նույն Նիկոլը երբեք չսաստեց, չարգելեց, անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված