20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 22, 2019

Փաշինյանին պետք է կանչել քննիչ հանձնաժողով: Ապրիլյան պատերազմի մասին ամենակարեւոր տեղեկությունը հայտնել է վարչապետը /տեսանյութ/

Աբսուրդ է ստեղծել մի պատերազմի հարցով, որտեղ դու հաղթել ես. Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը հաղթել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի ստեղծմանը`հավելելով, թե այդ հանձնաժողովի թիրախում Սերժ Սարգսյանն է. «Մամուլից տեղեկացա, որ այդ հանձնաժողովը որոշել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից […]

Միհրան Հարությունյանից ղազախի նոկաուտն ավարտվել է երկրպագուների միջեւ ծեծկռտուքով

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը MMA-ում իր չորրորդ մենամարտում նոկաուտով պարտվել է ղազախ Զասուլան Ակիմժանին: Մենամարտի ավարտից հետո հայ և ղազախ ֆանատների միջև սկսվել է վիճաբանություն, որը ծեծկռտուքի է վերածվել:  

Ողբերգական վթարի զոհը նախկին փոխմարզպետի որդին է: Մի քանի օրից Վազգենի հարսանիքն էր

Հոկտեմբերի 21-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված Վազգեն Մանասյանը Կոտայքի նախկին փոխմարզպետ Մուշեղ Մանասյանի որդին է։ Վազգեն Մանասյանը Հրազդանի Ջրառատ թաղամասից էր, օրեր առաջ էր դարձել 30 տարեկան, իսկ դեկտեմբերին նախատեսված էր նրա հարսանիքը։ Վազգեն Մանասյանը զբաղեցնում էր Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների կադաստրի վարման բաժնի պետի պաշտոնը:  

«Դու ոստիկան չես, դու սրիկա ես»․ միջադեպ՝ Երևանում․ News.am /տեսանյութ/

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երեւում է,  թե ինչպես են վիճաբանում քաղաքացին եւ ոստիկանը։ Կադրերից երեւում է նաեւ, որ տարածքում գտնվող ոստիկանը զանգահարում է բաժնի աշխատակիցներին, որպեսզի գան եւ բերման ենթարկեն քաղաքացուն։ NEWS.am–ը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 21–ին Շինարարների 15 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի մոտ։ Մեր տեղեկություններով՝ ոստիկանն անցնելիս է եղել […]

Վարչապետի պնդումները իր թափանցիկության մասին վերաբերում են միայն խորովածի փառատոններին եւ գինու փարթիներին. Շարմազանով /տեսանյութ/

Ինչ է կատարվում Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ`ներքին եւ արտաքին մարտահրավերներ:ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի շուրջը զարգացող արտաքին մարտահրավերներին, նշելով, թե վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ռազմական բյուջեն պետք է ավելացվի, մինչդեռ հակառակն է անում այն պարագայում, երբ հարեւան Ադրբեջանը մոտ  տոկոսով ավելացրել է սպառազինությանը հատկացվող […]

Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է․ Երվանդ Վարոսյան

Արսեն Բաբայանի հետ երեկ ենք խոսել, ասեց, որ խոսել է քննիչի հետ, ժամ են պայմանավորվել, գնալու է հարցաքննության։  Հիմա ամեն ինչ մի կողմ, զուտ ձերբակալման փաստի մասին։ Մի կողմ թողնենք նաև այն, թե կասկածանքի հիմքում դրված արարքը համաներման տակ ընկնում է, թե ոչ։  Ձերբակալումը կարող է կիրառվել միայն անձի փախուստը կանխելու համար, էլ չասած, որ […]

Արսեն Բաբայանի ձերբակալությունն ինձ համար շոկային էր. «Իմ քայլ»-ի պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե անկեղծ լինեմ՝ Արսեն Բաբայանի ձերբակալությունն ինձ համար շոկային էր: Այս գործի իրավական ընթացակարգերի իդեալականությանը հատուկ եմ հետևելու»:

Սպանություն Երեւանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Վարդաշեն փողոցում կատարված սպանության հանգամանքները: 2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 01:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի