19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 18, 2019

Սահմանադրական դատարանի դատավորների հայտարարությունը

Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության։ Քիչ առաջ նման հայտարարությամբ են հանդես եկել ՍԴ դատավորները։ Հայտարարությունն ստորագրել է 7 դատավորև Ալվինա Գյուլումյան Արևիկ Պետրոսյան Արման Դիլանյան Հրանտ Նազարյան Աշոտ Խաչատրյան Արայիկ Թունյան Ֆելիքս Թոխյան  

Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցողն անհանգստացնող է. Փաստաբանների պալատի նախագահ

Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու պահից մշտապես խնդիրներ, հակասություններ և բանավեճեր եմ ունեցել՝ – Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ (այդ թվում՝ փաստաբանների ցուցակը նախարարության կողմից վարելու նախաձեռնության հետ […]

Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Սիրելի՛ ուղևորներ, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 24:00-ին։ Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսի համաձայն՝ «արագ, անվտանգ և […]

Տղերք, մի օգտագործվեք: Բոլոր նրանք, ովքեր չեն կզում էսօրվա ռեժիմի տակ, դառնում են հետապնդվողներ. Շարմազանով /տեսանյութ/

ԱԱԾ շենքի առջև Հրայր Թովմասյանին սատարելու է եկել նաև ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, այս պահին ԱԱԾ-ում հարցաքննվում են Թովմասյանի դուստրերը: 

Այդ վախը հանգիստ չի տալիս Փաշինյանին. Արմեն Աշոտյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս այն միտքը, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք իրենից չեն վախենում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական մթնոլորտին ու , մասնավորապես, ՍԴ նախագահի շուրջ ծավալվող զարգացումներին։ «Ինքը վախենում է մեզնից, իսկ մենք իրենից չենք վախենում։ Այս վախը իրեն հանգիստ […]

Ինչո՞ւ պետք է իմ պետության ԱԱԾ-ն ներգրավվի այսպիսի զավեշտի մեջ: Իշխանության յուրացման հանցանիշները հայրական տան տանիքո՞ւմ էին փնտրում. իրավապաշտպան /տեսանյութ/

Ազգային անվտանգության ծառայության դիմաց բողոքի ակցիա են անում իրավապաշտպանները։ Ներսում հարցաքննության են հրավիրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը։

Հրայր Թովմասյանի հորը տեղափոխել են հիվանդանոց: Ազգային անվտանգության ծառայության դիմաց բողոքի ակցիա են անում իրավապաշտպանները /տեսանյութ/

Ազգային անվտանգության ծառայության դիմաց բողոքի ակցիա են անում իրավապաշտպանները։ Ներսում հարցաքննության են հրավիրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը։ https://www.youtube.com/watch?v=mF9R5mWjYOE

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի