25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2019

Մամեդյարովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, այս մասին հաղորդում է «Интерфакс-Азербайджан»-ը: «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները: Նշել են երկու երկրների վարած քաղաքականության կարևորությունը սեփական անվտանգության ապահովման համար»,- ասվում է […]

Պրոթուրքական խմբավորումները գնդակահարում են քուրդ գերիներին, զտում բնակչությանը

 ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ադրադարձել թուրքական զինուժի կողմից Սիրիայում սանձազերծած զինված հարձակմաը: Փորձագետի խոսքով՝ նման դեպքեր եղել են, երբ թուրքական զինուժը ներխուժել է սահմանակից սիրիական տարածք, որի ժամանակ քրդերը չեն պայմանավորվել Դամասկոսի հետ եւ արդյունքում տուժել են, ինչպես ասենք՝ Քամիշլոյում: Այս պահին, սակայն Գրիգորյանի խոսքով՝ Դամասկոս-քրդեր […]

Արցախում թույլ չի տրվելու որևէ նոր վայրագություն. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրում հստակ ներկայացրել է իր մոտեցումներն ու առաջնահերթությունները: Ըստ այդմ՝ հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստումը պարզապես այլընտրանք չունի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Վալդայի համաժողովում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Արցախում ժողովուրդ չկա, այնտեղ բնակիչներ են: «Մեր առաջնահերթություններն են Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը: […]

Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ. Հրայր Թովմասյան 168.am

Օրերս մամուլում տեղեկություններ էին հրապարակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պատկանող գույքի վերաբերյալ։ Այդ կապակցությամբ 168.am-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմել էր Հ. Թովմասյանինին։ Նրա արձագանքը հրապարակում ենք ամբողջությամբ։ «Երբ օրեր, ամիսներ առաջ գրում էին, որ շուտով հերթը հասնելու է իմ դպրոցական տարիներին, ծիծաղում էի, հիմա՝ արդեն ոչ։ Երեկ կարդացի ինչ-որ վերլուծություն իմ գույքի վերաբերյալ, որն ինչ-որ […]

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ: «Սանիթեք» ընկերության տնօրինություն

Նման գործելաոճը ՍԴ նախագահի դեմ ուղղված իշխանությունների սկսած քաղաքական արշավի հետևանք է․ Մեդիա պաշտպան

Հանրային հեռուստաընկերության հոկտեմբերի 13-ի լուրերի կիրակնօրյա թողարկմանը ներկայացվել է ռեպորտաժ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի վերաբերյալ, որտեղ լրագրողը հիմնվել է միայն 1in.am կայքի՝ Հրայր Թովմասյանի «թաքցրած» ունեցվածքը հրապարակման վրա։ Հանրայինը այն ներկայացրել է որպես նոր բացահայտումներ, մինչդեռ չկան բավարար հիմքեր նման պնդում անելու համար։ Լրագրողն, իհարկե, ռեպորտաժի վերջում նշում է, որ փորձել են պարզաբանում ստանալ […]

ԵԱՏՄ նիստին, բացի սելֆիից, որևէ բովանդակային բան չտեսա. Էդուարդ Շարմազանով

Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շատ մտահոգիչ փուլում, անկախ նրանից, թե ինչ գնահատականներ է հնչեցնում պարոն վարչապետը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: « Այս մեկուկես տարվա ընթացքում, որևէ լուրջ ծրագիր չի եղել, տեսել ենք բազմաթիվ փոխհրաձգումներ ռուսական քաղաքական վերնախավի ու հայկական քաղաքական վերնախավի միջև, որն ամենևին չի կարող խոսել մեր դաշնակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի