19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2019

Սիրված դերասանուհու մոտ ախտորոշվել է Ժաննա Ֆրիսկեի հիվանդությունը

Սիրված դերասանուհի Անաստասիա Զավարատնյուկի մոտ ուղեղի այտուցում է սկսվել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները` նշելով, որ մեկ տարի առաջ նրա մոտ ախտորոշվել է նույն հիվանդությունը, որը հայտնաբերվել էր 2015 թվականին կյանքից հեռացած Ժաննա Ֆրիսկեի մոտ: Հիմա Նաստյան գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ուր տեղափոխվել է կտրուկ վատանալուց հետո:  

Գրավի դիմաց ազատ է արձակվել «Նորք Մարաշի զինված խմբի» ղեկավարը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել 2015-ի նոյեմբերի 25-ին  Նորք–Մարաշում վնասազերծված  «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի պաշտպան, հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեւոն Բաղդասարյանի  միջնորդությունը և 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Վարդանյանին։

Գողացել են արագաչափը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Ավան վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Հովհաննիսյանին:  Վերջինս կասկածվում է սեպտեմբերի 12-ին ժամը 00:30-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց մայթին տեղադրված […]

Լյովա Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում հստակ հիմնավորմամբ. փաստաբան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը կկալանավորվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների որպես մեղադրյալ են ներգրավվել […]

Մարտի 1-ը զուտ քաղաքական պրոցես է. Հրանտ Բագրատյան /տեսանյութ/

«Պուտինը, այո, չի թաքցնում, որ ընկերական հարաբերություններ ունի Քոչարյանի հետ, բայց ախպեր, ինչու՞ եք մարդուն փակել, դատեք, դատական պրոցես սկսեք, տեսեք՝ մեղավոր է, թե չէ: Դուք վերցրել եք մի թեզ, որն իր կարծիքով և շատերի կարծիքով ճիշտ չէ, և մարդուն փակել եք մինչև դատը սկսելը»,- «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Բագրատյանը […]

«Քաղաքական մեծամասնությունն էլ լուրջ չի ընդունում Փաշինյանի հայտարարությունները». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական մեծամասնությունն էլ լուրջ չի ընդունում Փաշինյանի հայտարարությունները. Նախօրեին նեոբոլշևիկյան իշխանության քարոզչամեքենան փորձեց ավետել հերթական ժողովրդավարական նվաճման մասին՝ հպարտանալով թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 տեղերից 2-ը տրամադրում է խորհրդարանական ընդդիմությանը։ Տղե’րք,դուք Փաշինյանի զինակիցներն ե՞ք,թե՞ փոս փորողները։ Ա’յ տնաշեններ,Նիկոլն արդեն մեկ տարի պնդում է,որ Հայաստանում այլևս կոռուպցիա […]

Պարոն վարչապետ, ինչո՞վ է զբաղված Ձեր կառավարությունը, որ մի նամակի պատասխան չեք կարողանում տալ

Հուլիսի 30-ին նամակով դիմել եմ Կառավարությանը մարզային ներդրումային ֆորումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Մասնավորապես՝ մեզ հետաքրքրում էր՝ 6 մարզերում իրականացվելիք ֆորումների ժամանակ պետբյուջեից որքա՞ն ֆինանսավորում է հատկացվել ֆորումների կազմակերպմանը, և երկրորդ հարցադրումը՝ արդյո՞ք կա հստակեցված պատկեր, թե ֆորումներից հետո ինչ ներդրումային ծրագրեր են իրագործվել, արդյո՞ք գործադիրը ձեռք է բերել պայմանավորվածություններ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ՝ նոր […]

Թեղուտի հանքում էկոլոգիական հանցագործություն է տեղի ունենում, եւ ի՞նչ, պետությունն ի՞նչ արեց. բնապահպան /տեսանյութ/

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում բնապահպաններ Ինգա Զարաֆյանը եւ Քնարիկ Հովհաննիսյանն անդրադարձան Ամուլսարի շահագործման հետ կապված ՀՀ վարչապետի հայտարարությանը: Բանախոսները մատնանշեցին Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներն ու հնարավոր վտանգները, որոնք անդառնալի կլինեն: Մանսագետների խոսքով՝ Ամուլսարի շահագործումը ռադիոակտիվ ազդեցության բարձացման մեծ ռիսկեր ունի,եւ այս հարցին որեւէ մեկը չի պատասխանում:  https://www.youtube.com/watch?v=xo75On1mSr0 Մանրամասները՝ տեսանյութում: 

«Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը. ՔԿ

«Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյան  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի