18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2019

Էս վիդեոներով չենք տաքանալու. Փաշինյանի կողմնակիցը հեգնում է

Մի անհամեստ և թերևս հռետորական հարց․ հեղափոխությունը ե՞րբ է ավարտվելու։ Կամ եթե նոր սեզոն եք սկսում, ասեք, իմանանք։ Ամեն օր մի սենց պապսովի ու ընտրարշավ հիշեցնող նյութեր է, որ պոստվում են։ Հիշում ենք, բան չենք մոռացել, բայց նաև տեսնում ենք, որ գնալով խրվում ենք, իսկ էդ ուղղությամբ քայլեր կա՛մ չկան, կա՛մ նենց լավ եք թաքցնում, […]

Այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա՝ մեր կարեւորագույն պետական տոնի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, […]

«Ասաց չէ, ես առանց Գայուշիկիս չեմ պատկերացնե կյանքս․ Երեխային գրկեց, գնաց». փոքրիկին աղբանոց նետած մոր գործողությունները՝ մինչև դեպքի պահը

Արդեն երկրորդ օրն է Գյումրին չի կարողանում թոթափել մանկահասակ երեխային երիտասարդ մոր կողմից սպանելու սարսափը: Աղջնակն, ով սեպտեմբերի 27-ին դառնալու էր մեկ տարեկան, հավերժ մնաց 11 ամսական՝ ձեռքերն ու ոտքերը ժապավենով կապկպված, բերանը լաթով փակված, նախնական տվյալներով կենդանի վիճակում նետված աղբարկղը: Սրանք երեխայի 20-ամյա մոր՝ Անիի գործողություններն են: Ո՞վ է Անին: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, […]

Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում. Սերժ Սարգսյանը ուղերձ է տարածել

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս համար նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:    Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների առարկան դարձած Արցախի շուրջ, […]

Փաշինյանի ֆեյսբուքյան էջի նկատմամբ հասարակության հետաքրքրությունն աննախադեպ անկում է գրանցել

«Մեդիա պաշտպան»-ի փորձագետները երեկ ուսումնասիրել էին ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը՝ ներկայացնելով փաստեր առ այն, որ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի նկատմամբ հասարակության հետաքրքրությունն աննախադեպ անկում է գրանցել: Մասնավորապես, վարչապետի ֆեյսբուքյան հրապարակումների հավանումների, դիտումների և տարածումների ցուցանիշը նվազել է ավելի քան 90 %-ով: «Մեդիա պաշտպան»-ի փորձագետները նաև անուղղակի ձևով հորդորել էին Նիկոլ Փաշինյանին նվազեցնել անիմաստ, աննպատակ […]

Իրանի նախագահը ժամանում է Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով առաջիկա շաբաթների ընթացքոում Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, այս մասին տեղեկացրել է Իրանում Հայաստանի դեսպան Քասիմ Սաջադին: Իրանական ԻՐՆԱ գործակալությունն իր հերթին հիշեցնում է ՀՀ վարչապետի խոսքերը, ով հույս էր հայտնել, որ Իրանի նախագահը կմասնակցի Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Այն տեղի է ունենալու […]

Տղերք, Արցախի հարցով թեմա կա՞: Եթե կա, պատասխան եք տալու հայ ժողովրդի և պատմության առջև

Ինձ համար սա աշխարհի ամենաթանկ ցուցանակներից մեկն է։ Ասեմ կրկին ու միանգամից։ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է։ Այստեղ օրն ուրիշ փիլիսոփայություն ունի, կյանքն՝ ուրիշ առաքելություն, հացը՝ ուրիշ համ, մարդը ՝ ուրիշ արժեք, խոսքը՝ ուրիշ կշիռ, իսկ wi-fi-ը ՝ վատ որակ։ Ձեր ֆեյսբուքյան տիրույթի հրճվախառը հրմշտոցը այստեղ հարց չի լուծում։ Այստեղ իրական, մսից, արյունից, […]

Այսօր Արցախի անկախության օրն է

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի