19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 26, 2019

Մոմե արձա՞ն, թե՞ իրական Թրամփ. Փաշինյանի լուսանկարը կասկած է հարուցում /ֆոտո/

ՀՀ վարչապետն իր տիկնոջ, ԱՄՆ նախագահի և նրա տիկնոջ հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որը լայն քննարկման տեղիք է տվել սոցցանցերում: Օգտատեր Զաքար Խոջաբաղյանը, օրինակ, կարծում է, որ Փաշինյանն ու նրա տիկինն իրականում լուսանկարվել են ոչ թե Թրամփի և տիկնոջ, այլ նրանց մոմե արձանների հետ: Նա, որպես ապացույց, բերել է Թրամփի և տիկնոջ՝ բացարձակապես նույն […]

Կառավարության մոտ տարեց կինը ապտակեց իրեն կապիկ անվանած համագյուղացուն /տեսանյութ/

Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 26-ին բողոքի ակցիա էին անում Արմավիրի մարզի գյուղացիներ՝ դժգոհելով ոռոգման ջրից։ Ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչները ևս եկել էին՝ հակառակ կարծիք ներկայացնելու։ Ցույցի մասնակից տարեց մի տատիկ ապտակեց հակառակ կողմից մի տղամարդու։ Ոստիկանները նրան բերման ենթարկեցին։ Տատիկն էլ ասաց, որ իր հարևանն է, լավ է արել ու մայրական ապտակ է տվել։ Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում: 

«Արմենիա» ԲԿ-ում նորածին է մահացել

Սեպտեմբերի 24-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածնի մահացության դեպք է գրանցվել։ ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ երեխան մեռելածին է եղել։ «Երեխան մահացած է ծնվել։ Մայրը հետազոտվում է, որից հետո, երբ ամեն բան պարզ լինի, կհայտնենք այդ մասին»,- նշեց ԲԿ-ի տնօրենը։  

ՄԱԿ-ի ամբիոնից նորից կրկնվեց Նիկոլի՝ Արցախյան կարգավորման անհեթեթ բանաձեւը Արդբեջանի ժողովրդի համար ընդունելի լուծման մասին

Ծանոթանալով ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ուզում անել հետեւյալ կարեւոր արձանագրումները. 1. Նիկոլը այն եզակի ղեկավարներից է, ով ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործեց իր ներքաղաքական օրակարգի համար։ Օրինակ, Թրամպը չի «ֆայմել» իր ելույթում կպնել իր դեմ իմպիչմենտի գործընթաց սկսած դեմոկրատներին։ 2. Իշխանափոխությունից 16 ամիս անց Նիկոլը բոլոր առիթներով արդարանում է, որ իշխանափոխությունը չուներ արտաքին հովանավորներ։ Եթե այդ հարցը […]

Ականջ ծամելու փոխարեն ականջներդ մաքրեք, որ լավ լսեք․ Փաշինյանի բերած տարրերը բերան փակելու կամ հայրենասիրության դասեր տալու բարոյական իրավունք չունեն․ Միհրան Հակոբյան

Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քարոզչական բանակի հայտարարություններին, թե վարչապետի՝ ԱՄՆ այցը քննադատելը կամ և ԱՄՆ-ում հայկական լոբբիի՝ փուչիկ լինելու մասին մասին պնդումները «տան խոսակցությունը» դուրս հանել է նշանակում։   Միհրան Հակոբյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլ Փաշինյանի «կառավարման» օրոք հայ-ամերիկյան հարաբերությունների սնանկ օրակարգի և […]

Չեմպիոնական սպասելիքներով. Այսօր պայքարի է դուրս գալիս Սիմոն Մարտիրոսյանը

Սեպտեմբերի 18-ից Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այս մրցաշարից մենք սպասելիքներ ունենք, ու դրանք լիովին արդարացված սպասելիքներ են: Թայլանդում արդեն իսկ հնչել է Հայաստանի օրհներգը. պատվո հարթակի առաջին հորիզոնականում կանգնել է Հակոբ Մկրտչյանը: Մեր մարզիկը 89 կգ քաշային կարգում, 375 կգ (167+208) արդյունքով գերազանցեց մրցակիցներին և Հայաստանին պարգևեց անդրանիկ ոսկե մեդալը Թաիլանդից: […]

Կոմիտաս Վարդապետը հավիտենության մեջ դրեց մեր երգը. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսիսյանի գլխավորությամբ մեկնարկեցին Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումները: Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Կոմիտաս Վարդապետի շիրմին: Գարեգին Բ-ն իր շնորհավորական ուղերձը հղեց Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առթիվ: «Գոհություն և փառք ենք մատուցում ամենակարող Աստծուն, որ նրա բարերար կամքով այսօր Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակում առիթ ունենք ոգեկոչելու հայ  երգարվեստի մեծագույն  նվիրյալի հիշատակը: […]

Այս «կարուսելը» տարիներ շարունակ պտտեցնում են, մինչև մենք էլ մեռնենք, գնանք. սա է պետք մեր իշխանությանը. սևազգեստ մայր

Կառավարության դիմաց հերթական բողոքի ակցիան են իրականացնում սևազգեստ մայրերը` պահանջելով բացահայտել խաղաղ պայմաններում զոհված որդիների սպանության հանգամանքները:   «Ամեն հինգշաբթի գալիս ենք, բողոքի ակցիա ենք անում, որպեսզի մեղավորները պատժվեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց 2010թ.-ին մահացած Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը: Նրա խոսքով` թեև շուտով կլրանա որդու մահվան 10 տարին, բայց մինչև այսօր ոչ մի բան չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի