20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2019

Օդի ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի […]

Դատական գործընթացները պետք է զերծ մնան անձնավորելուց. Լարիսա Ալավերդյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

«Երկու դրվագ կա, որոնց «Իմ քայլը» պետք է պատասխանի. մեկը գաղտնալսումների բուն էությունն է, երկրորդը՝ դատարանների դռները փակել-բացելու կոչը: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ապա այն շարունակվել է նույն հունով,  իշխանությունները հետ գնալու տեղ չունեն, նրանք պետք է ապացուցեն բոլորին, որ այս ճանապարհը ճիշտ է, և այն գլխից մեղավոր է նշանակված […]

Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք, և եթե կարելի է ասել, այս պրոցեսը ենթարկել ռեստարտի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ […]

Ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վայոց ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործին: «Նկատի ունենալով, որ մամուլում տարբեր մեկնաբանություններով հրապարակումներ են արվում, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և […]

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասվում է. «Հարգելի Արմեն Վարդանի, Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանադույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա: Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով […]

Հնդիկները ծեծկռտուք են կազմակերպել Երեւանում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի 10-րդ փողոցի տներից մեկում ծեծկռտուք է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.05-ից 00.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացիների՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, […]

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուժ կիրառել ընդդեմ ցուցարարների

«Ընդդեմ Ամուլսարի շահագործման» Ջերմուկում ու Գնդեվազում դասադուլ և գործադուլ են հայտարարել: Միևնույն ժամանակ Երևանում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ և Ոստիկանության պետերի ԺՊ-ներ է նշանակել: Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Ամուլսարը պետք է շահագործվի, և հանքի շահագործման դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաները պետք է դադարեցվեն: Սեպտեմբերի 21 – 26-ը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է […]

«Իրավաբանի ու կլասիկ քաղաքական գործչի համբավ ձեռքբերած «ֆրակցիան» այս նախագծի հիմնավորում գրեթե չի տալիս». Արտակ Զաքարյան

ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ունենք ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Սա նշանակում է, որ համակարգերը սպասում են Էդմոն Մարուքյանի օրենքին, որից հետո կիրականացվի քաղաքական նշանակումներ: Դա արվելու է մեկ նպատակով. պետական երկու կարևոր համակարգերը ծառայելու են բացառապես քաղաքական նպատակահարմարությանը: […]

Ո՞ւմ է վստահված ԱԱԾ պտի եւ ոստիկանապետի պաշտոնները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: «Իհարկե պարոն Սարգսյանը բոլորիդ ծանոթ է և նաև ուզում եմ արձանագրել, որ նա ողջ աշխատանքային գործունեությունն անցկացրել է ոստիկանական համակարգում, ինչը կարևոր հանգամանք եմ համարում: Ցանկանում եմ արձանագրել նաև, որ մեր կառավարության համար առաջնահերթություններից մեկը Հայաստանում ինստիտուցիոնալ կայացման խնդիրները լուծելն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի