23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 17, 2019

Մեղք` սուրճի սեղանի շուրջ

Մեր և Աստծո միջև ամպ կա, որը խզում է հաղորդակցության կապը: Ի՞նչ է այդ ամպը, եթե ոչ մեր մեղքերը, այն մեղքերը որոնք մենք նույնիսկ մեղք չենք համարում: Անկեղծանանք այդ մեղքի մասին բոլորս, առանց բացառության: Այնքան ժամանակ, որքան որ մենք մենակ ենք, գուցե զերծ ենք այդ մեղքից (այստեղ էլ վտանգը մտքով մտածելու մասին է): Բավական է […]

Հենց ինքը` Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին և նրա այսօրվա հայտարարություններին։ «Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային: Նայում եմ ԱԱԾ նախկին ղեկավարի վերջին հարցազրույցը: Չգիտեմ, թե օրենքի առաջ այդ ինչ «շատ հարցերի» պիտի պատասխանեմ ես, որովհետև ձևակերպված իրավական հարցերի գոյության մասին տեղյակ չեմ, և […]

Ըմբշամարտի ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնությունում պարտվել է իրանցի մրցակցին բրոնզե մեդալի համար մղվող գոտեմարտում:   Լարված պայքարում անցած գոտեմարտն ավարտվել է Չալյանի՝ 9:6 հաշվով պարտությամբ: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4: 2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին, իսկ 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր […]

Անհեթեթություն է. Սարգիս Քլոյանը թող ասի, որ հանրապետականն է նրան նման բան առաջարկել. Շարմազանով /տեսանյութ/

Այսօր մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը,  լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ ՀՀԿ-ի ժամանակ իրենց միլիոններ էին խոստացել՝ լռության դիմաց, որ չբողոքեն և արդարություն չպահանջեն, սակայն վերջիններս հրաժարվել են այդ գումարից: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը Սարգիս Քլոյանի ասածը անհեթեթություն որակեց .«Նախ Սարգիս Քլոյանը թող ասի, թե որ հանրապետականն է նրան […]

Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին։ Գրավի չափը կարող է որոշել դատարանը։ Նշենք, որ այս միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են ամիսներ առաջ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությանը միացել են նաև սույն քրեական գործով անցնող […]

Ինչպիսի սխալներից է պետք խուսափել դիմահարդարման ժամանակ

Դիմահարդարման ժամանակ, իհարկե, կարելի է նորարարությունների դիմել: Սակայն կան սխալներ, որոնք կրկնել չարժե, դրանք անպայման փչացնում են ամեն ինչ: Տոնային եւ սնուցող քսուքներն իրար խառնելը Թեեւ շատ ոճաբաններ խորհուրդ են տալիս օգտագործել այս հնարքը, սակայն իրականում դա ճիշտ չէ: Գուցե մի քանի ժամով ձեր մաշկը լավ տեսք ունենա, սակայն շատ շուտով դեմքից քսուքը կսկսի պարզապես […]

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը. ԱԱԾ պետի հրաժարականը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ներքաղաքական օրակարգ:   

ՊԵԿ-ը վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գործընթաց է սկսում

Էլեկտրոնային առևտրի խթանման և անկանխիկ գործարքների ավելացմանն ուղղակիորեն նպաստելու համար Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է վիրտուալ ՀԴՄ-ների ներդրման գործընթաց։ Այդ նպատակով կոմիտեի նախաձեռնությամբ տնտեսվարողների հետ «Էլեկտրոնային առևտուր և վիրտուալ ՀԴՄ» խորագրով հանդիպում-քննարկում է անցկացվել:  Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է վիրտուալ հսկիչ-դրամարկղային մեքենայի գաղափարը և էլեկտրոնային առևտրում դրա կիրառման նպատակը:  ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ վիրտուալ ՀԴՄ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի