23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2, 2019

«Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի առջև». Ռոբերտ Քոչարյան

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին: Շնորհավորելով Արցախի Նախագահին Հանրապետության Անկախության 28-ամյակի կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է շուրջ երեք տասնամյակ առաջ արցախցիների կատարած պատմական ընտրության կարևորությունը, անդրադարձել է նշանակալի օրվա խորհրդին, Նախագահ Բակո Սահակյանի առանձնահատուկ դերակատարմանը Արցախի պետականության ամրապնդման գործում: […]

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն տեղեկացրել է հրաժարական տալու մասին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Բախտաձեի հրաժարականով կառավարությունը վայր է դնում լիազորությունները: Օրենքի համաձայն՝ նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչ կառավարության նոր կազմի հաստատումը: «Ես որոշել եմ հրաժարական տալ, քանի որ գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում», – գրել է Բախտաձեն իր ֆեյսբուքյան էջում: Վարչապետի […]

«Ամոթ է: Պարոն Փաշինյան, Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոոնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամոթ է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը,ավելին` աղավաղում է այն:   Պարոն Փաշինյան, Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին:    1988թ. Փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում ընդունվում է որոշում` «ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանի […]

Ռոնալդուն հրաժարվել է կրել Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստի տարբերանշանը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է իր մարզաշապիկին կրել նախորդ մրցաշրջանում Իտալիայի Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստի տարբերանշանը: Ա սերիան հատուկ տարբերանշաններ է տրամադրել այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց դիրքերում լավագույնն են ճանաչվել նախորդ խաղարկությունում: Սամիր Հանդանովիչը(լավագույն դարպասապահ), Նիկոլո Զանիոլոն(լավագույն երիտասարդ), Կալիդու Կուլիբալին(լավագույն պաշտպան), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը(լավագույն կիսապաշտպան), Ֆաբիլո Կվալյարելան(լավագույն հարձակվող) և Կրիշտիանու Ռոնալդուն(լավագույն ֆուտբոլիստ) կարող են տարբերանշաններ […]

Աննա Հակոբյանը դիմում է արցախցիներին

Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 2-ը մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է, քանի որ Արցախի հանրապետության հռչակումը համայն հայության նվիրական երազանքի արձանագրումն էր։ Հետագա տասնամյակների ընթացքում Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք և պաշտպանել իր հերոս զավակների արյամբ ազատագրված հայրենիքի յուրաքանչյուր թիզը՝ շենացնել ու դարձնել ավելի բարեկեցիկ։ Սիրելի՛ արցախցիներ, սրտանց շնորհավորելով Ձեզ […]

Արցախ ջան, քո ու իմ տոնը շնորհավոր. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր էջում գրում է. «Արցախ ջան, քո ու իմ տոնը շնորհավոր: Չգիտեմ իմ դեպքում ինչպես կլինի, բայց քո պատմությունն ընդհատումներ չի ունենալու»: Նշենք, որ այսօր նախարար Հարությունյանի ծննդյան օրն է:  

ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը․Վիտալի Բալասանյան․ Aravot.am

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը քաղաքական առումով շատ վտանգավոր է համարում ՀՀ կառավարության որոշումը` պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար: Արցախյան ընտրությունները կդիտարկեն երկու ՀԿ-ներ`«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի