25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 19, 2019

Ամուլսարի հանքը պետք է շահագործվի. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ամուլսարի հանքի շահագործմանը: Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց. «Այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ է՝ հանքը չի վնասում շրջակա միջավայրին: Ոչ մի լիտր աղտոտված ջուր չի լցվելու»:  Նա վերընթերցեց իր նախկին հայտարարությունն, ըստ որի՝ եթե համոզվեն, որ հանքի շահագործումը վնաս չէ, այն պետք է շահագործվի: […]

Փաստորեն, եթե Սերժ Սարգսյանը որևէ գործով կասկածյալ կամ մեղադրյալ չի, ուրեմն այս ամենը կարո՞ղ ենք ենթադրել, որ սուտ էր. Կարինե Աճեմյան

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը գրում է. «ՀՔԾ մամլո խոսնակն այսօր մեկնաբանել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Երկակի տպավորություն եմ ստացել: Մի կողմից, իհարկե, ուրախ եմ, որ մեր կուսակցության ղեկավարի հանդեպ այս պահին քրեական հետապնդում չի իրականացվելու: Մյուս կողմից մինչ այժմ, […]

Եթե տեսնենք, որ ՀՀ -ին, Սևանին, Ջերմուկին, 0.1 տոկոս վնաս կա, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան

«Իմ քայլը» խմբակցության անդամների և վարչապետի հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Ամուլսարի հարցը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Կարծում եմ՝ այսօր օրվա ընացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ», – ասաց նա: Հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն կա Ամուլսարի հարցում՝ Սիմոնյանն ասաց. «Տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն, կա իրավիճակ, հետազոտոթյուն, որն ասում է […]

Ամուլսարի հարցով իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան Ամուլսարի հարցի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ, այս մասին նա գրել ֆեյսբուքյան էջում։ «Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ», – գրել է ՀՀ վարչապետը։

Մեր նստելը ձեր քայլելուց հզոր է լինելու

Բոլորս հիշում ենք, որ մինչև իշխանափոխություն, եւ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կոռուպցիոն բոբո էին սարքել նաև Ամուլսարը: Այսօր Ամուլսարի թեման մնացել է վարչապետ Փաշինյանի կոկորդին, ոնց նայում է, իր իսկ հորինած ստերի տակից չի կարողանում դուրս գալ ։Չհիշեցնեմ, բոլորդ էլ հիշում եք՝սուտ էր, որ տարածում էին՝ լիցենզիաները ծախել են, մարդիկ փող են […]

Եթե վարչապետը կողմ է Ամուլսարի շահագործմանը, նա այլևս չի կարող խոսել ժողովրդի անունից. սա մեծ հարված էր նրա լեգիտիմությանը. փաստաբան

Եթե վարչապետը կողմ է հանքի շահագործմանը, ապա նա այլևս չի կարող խոսել ժողովրդի անունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեղամ Սիմոնյանը: «Եթե վարչապետը կողմ է հանքի շահագործմանը, ապա նա այլևս չի կարող ներկայացնել ողջ հանրությունը, չի կարող խոսել ժողովրդի անունից: Ըստ էության, սա մեծ հարված էր նրա լեգիտիմությանը: Կարծում եմ՝ արդեն վարչապետի լեգիտիմության […]

Պարոնայք պաշտոնյաներ, ապահովեք մեր երեխաների շահերի առաջնահերթությունը

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է․ «Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»։ Ուշադրություն․ Երեխայի շահերը առաջնահերթ են։ Պարոնայք պաշտոնյաներ, ապահովեք մեր երեխաների շահերի առաջնահերթությունը․ ինչպես որ մեր երեխաները իրավունք ունեն հասարակական վայրերում չտեսնելու ամբողջությամբ մերկ շրջող կամ ձեռնաշարժությամբ զբաղվող մարդկանց, այնպես էլ հավասարապես իրավունք ունեն հասարակական վայրերում չտեսնելու հոմոսեքսուալ զույգերի […]

Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է.  «Մերոնք դիրքեր են գրավել, 140 հա, երեք գլխավոր ստրատեգիական բարձունքներ, որտեղից Չինարի գյուղը, հայ-վրացական գազատարն ու ճանապարհն ուղիղ նշանառության տակ էին։ Չինարի գյուղի  մոտ գտնվող Խորանաշատ  վանքը 13-րդ դարի,   որը չէր գործում,  քանի որ ճանապարհը վտանգավոր էր,  այսուհետ կբացվի,  համեմատաբար  ապահով կլինի,  այլեւս ՀՀ զինուժն է ճանապարհը վերահսկում»։ Իսկ որպես հետգրություն՝ հավելել է. «800 հա անպետք տարածքներ կորցրած նախկին գերագույն գլխավոր հրամանատարի փեսային պետք է հուշել, որ վաղուց ցուցմունք տալու ժամանակն է ոչ թե հարցազրույց»։ Արձագանքնելով Գ. Աբրահամյանին՝ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանը նշում է. «Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են:  Ձերոնք՝ Սոռոսի կանտոռան, Տավուշում նոր դիրքեր նվաճած գնդապետ Խաչատուրովի հոր՝  գեներալ Խաչատուրովին  դատելով են զբաղված:  Ձերոնք հայկական բանակը կազմաքանդելով ու պատերազմ  հաղթած սպաներին  վարկաբեկելով են զբաղված:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի