23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2019

«Այ քեզ բան, ինչի մի թեմա եք գտել մի կտոր տարածք ա … ». 300.000 դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի զգալի մաս հատկաց¬վել է Ռուստամ Գասպարյանին. Իրավունք

Թերթի հավաստի տեղե­կությունների համաձայն, «Հայավտոկայարան ՓԲԸ»-ի տնօրինությունն ընդամե­նը մի քանի օր առաջ 300 հազար դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի տա­րածքի մի զգալի մաս հատկաց­րել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին այն շահագործելու նպատակով։ Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, և եթե իրականում այդպես է, ապա ի՞նչ հիմունքներով է այն տրվել նախկին պատ­գամավորին, ի՞նչ բիզնես է փորձում […]

Ո՞վ պետք է պատասխան տա պետբյուջեից միլիոնավոր դրամների փոշիացման համար. 168 Ժամ

Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորները հուլիսի 26-ին Հայաստան էին տեղափոխվել արտասահմանյան ավիաընկերության միջոցով։ 168.am-ի հարցին ի պատասխան՝ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասել էր, որ արտասահմանյան փոխադրողին այլընտրանք չկա, քանի որ «տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ մեր հայկական ավիաընկերությունները չեն թռչում Եգիպտոս […]

Իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի մթնոլորտ ապահովելու համար. Փաստ

Թերթի տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար։ Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի, համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն և ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների և օգտատերերի ցանկը։ Հանձնարարվել է նաև այդ օգտատերերի էջերին «սպամ» ուղարկել, «բողոքել» ու […]

«Ստամբուլը» կարող է դառնալ թավշիստների «գերեզմանափոս». Իրավունք

Այն, որ ստամբուլյան ծագումնաբանություն ունեցող որեւէ բան լավը լինել չի կարող, թերեւս հասկանալի է ցանկացած հայի։ Այդ պատճառով է, որ տխրահռ­չակ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրում ինչպես սորոսական գրանտակերները, այնպես էլ տարատեսակ դեգեներատիվ տարրերը։ Բայց միաժամանակ նկատելի է, որ այդ պիղծ փաս­տաթղթի քարոզչությանն է լծված ամբողջ իշխանական, եւ մերձիշխանական քարոզչամեքենան։ Նիկոլական քարոզիչ­ները […]

Ակունք համեստության… ինչպես է ավտոշարասյունն ուղեկցում Փաշինյանի «բարի» «Nissan Qashqai»-ին /տեսանյութ/

Հուլիսի 30-ին արձակուրդը վայելող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում անելով նաև հետևյալ գրառումը. «Արձակուրդի այս օրերին վայելում ենք երբեմնի կյանքի հաճույքները. ընտանիքով տեղաշարժվում ենք մեր «բարի» «Nissan Qashqai»-ով»: Բլոգեր Տիգրան Քոչարյանն իր հերթին տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է անվտանգության աշխատակիցների ավտոշարասյունն ուղեկցում Փաշինյանի «բարի» «Nissan Qashqai»-ին: «Թե բա մեր հին […]

ԼԳԲՏ համայնքին իրավական դաշտում արտոնություններ կտա՞ն: Փորձում են «Խտրականության մասին» օրենքի դրույթներն անցկացնել. Ժողովուրդ

Մի կողմից՝ ողջ երկիրը քննարկում ու վերլուծում է հայտնի Ստամբուլյան կոնվենցիան, որը վերաբերում է հիմնականում խտրական վերաբերմունքին, մյուս կողմից՝ նմանատիպ մի օրինագիծ ՀՀ արդարադատության նախարարության կողմից արդեն շրջանառության մեջ է դրվել։ Խոսքը «Ազգային փոքրամասնությունների մասին» եւ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նա­խագծերին է վերաբերում, որոնք ներկայացվում են որպես ազգային փոքրամասնությունների խտրականությունը արգելող եւ դատապարտող նախագծեր։ Սակայն […]

Հայկոյից դժգոհությունները հասել են ծայրահեղության: «Սանիթեքի» սպառնալիքը շոկային է եղել իշխանության համար. Իրավունք

Սանիթեքի» սպառնալիքը՝ Երեւանի աղբահանության թեմայով ասուլիս անցկացնել Թբիլիսիում, ըստ մեր արժանահավատ աղբյուրի, շոկային է եղել ՀՀ իշխանա­կան վերնախավի համար։ Աղբյուրը տե­ղեկացրել է, որ իշխանական վերնա­խավը եւ անձամբ Փաշինյանը բավա­կանին հստակ հասկացել են, որ քաղա­քական առումով նման քայլը եթե ոչ մահացու, ապա առնվազն ծանրագույն հետեւանքներ կունենա։ Այսինքն, «Սա­նիթեքը», լինելով միջազգային կազմա­կերպություն, եթե Թբիլիսիում ասուլիս անցկացնի եւ […]

«Դուք սովորական ստախոսներ եք, սովորական ժուլիկներ, որ գրավեցիք իշխանությունը եւ հիմա քմծիծաղում եք միամտաբար ձեզ հավատացածների վրա». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքապետը պիտի գնա եւ իր «ծաղկավոր բաբոչկան» հետը տանի Քաղաքամայրը՝ կեղտի մեջ է, քաղաքամայրը՝ չորացող ծառ ու ծաղկի մեջ է, քաղաքամայրը՝ անճաշակության մեջ է, կեղտը լցվում է մարդկանց տները, փողոցներում համատարած աղտոտություն է, Հանրապետության հրապարակում անճաշակ երաժշտություն, արեւելյան բազարը հազար գլուխ ավելի կարգին է, […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան մասին: Լինելով ստեղծագործական հարուստ ու բովանդակալից ճանապարհ անցած եւ մեծ հարգանքի արժանացած արվեստագետ` հայ թատրոնի երախտավոր Երվանդ Ղազանչյանը լուսավոր հետք թողեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի