20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 29, 2019

Խստորեն դատապարտում ենք մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները. ԱԳՆ խոսնակը՝ Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող: Այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և  […]

Փաստաբան Միհրան Պողոսյանը պատրաստ է ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը

Փաստաբան Միհրան Պողոսյանը պատրաստ է ստանձնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը պաշտպանությունը։   «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սանձազերծված հետապնդումը պայմանավորված է միմիայն վերջինիս կողմից հայտնի գործով իշխանություններին ոչ հաճո որոշման կայացմամբ, իսկ ՀՀ գլխավոր դատախազություն կոչվածը սույն քրեական գործը դատավորի վարույթից «խլելու» այլ տարբերակ չի գտել քան ապօրինի քրեական […]

29 խախտում, որ թույլ է տվել արդարադատությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գործում․ ցանկ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարեկ է Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդման մեկ տարվա ընթացքում վարույթն իրականացնող մարմնի, գլխավոր դատախազության և դատարանների կողմից թույլ տրված կոպիտ խախտումները: Ներկայացված ցանկը ամբողջական չէ, առանձին խախտումներ իրենց մեջ պարունակում են նյութական և դատավարական նորմերի բազմաթիվ խախտումներ, սակայն իրավական բովանդակությամբ չծանրաբեռնելու համար ներկայացված են համառոտ:   […]

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Նախօրեին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ զինծառայողի վիճակը բավարար է։ «Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Նախօրեին նա վիրավորվել է հակառոկորդի կրակից», – Facebook-յան իր էջում գրել է Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից […]

Դատավոր Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելով՝ Հայաստանում պետական մակարդակով կասկածի տակ են դնում Արցախի անկախությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործը, բացի իրավական կոնտեքստից, ունի նաև քաղաքական բաղադրիչ: Ի՞նչ է արել դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Արցախի երկու նախագահների միջնորդությամբ ազատ է արձակել Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ստացվում է մի պատկեր, որում դատավոր Դավիթ Գրիգորյանը ուղղակի ձևով ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Թե իրավական առումով ի՞նչ ընթացակարգեր գոյություն […]

Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման. Գուրգեն Դաբաղյանն ամուսնանում է (ֆոտո)

Երգիչ Գուրգեն Դաբաղյանն ամուսնանում է։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան էջում արված գրառմամբ՝ լուսանկարներ տեղադրելով սիրելիի՝ Իննայի հետ։ «Սիրելի հայրենակիցներ, դեռ մանուկ հասակից իմ կյանքն անցել է ձեր աչքի առաջ: Իմացել եք իմ անձնականի եւ ստեղծագործական կյանքի հետ կապված ամեն բան, ինչի համար ուրախ եմ եւ ինձ համարում եմ բախտավոր մարդ: Հիմա ժամանակն է ձեզ […]

Հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 30-ին՝ ժամը  11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ անասնաճարակային եւ համաճարակային  անվտանգության ոլորտում ոչ իրավաչափ գործողությունները. հնարավոր ռիսկերն ու սպասվող հետեւանքները:

Երեկ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   «ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում սեփական կյանքի գնով: Փառք Հայոց բանակին», – գրել է նա:

Գլխավոր դատախազին, նրա պաշտոնակատարին, ԲԴԽ ղեկավարին ու վերաբերելի անդամներին մի մաղթանք ունեմ. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։ Այս լուրն արդեն գրեթե զարմանք չի առաջացնում, սակայն վերահաստատում է մի շարք իրողություններ. • Գլխավոր դատախազությունը շարունակում է սահմանել արդեն անհավանական նշաձողեր, թե ինչպես գործել Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի