25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 19, 2019

Շարունակելու ենք աշխատել առանց տիկին Տավարացյանի. ԲԴԽ անդամ

Ես չեմ մեկնաբանի տիկին Տավարացյանի գործողությունները, նրա հայտարարությունը։ Միայն կարող եմ ասել, որ նա այդպես է նպատակահարմար գտել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ «Ես չեմ կարող ասել՝ բավարարու՞մ է հրաժարականը, թե՞ ոչ, միայն կարող եմ փաստել, որ ուղղակի նման բան է տեղի ունեցել, և շարունակելու ենք աշխատել առանց տիկին Տավարացյանի։ Մենք […]

«Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել»․ Դավիթ Գրիգորյան. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ ժամանել է Բարձրագույն դատական խորհուրդ։ Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, միայն նշեց, որ ինքն այժմ արձակուրդում է, եւ անդրադառնալով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Դատախազությունն ասել է, որ ինքը տվյալներ է կեղծել, ասաց․ «Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել»։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը

Բարձրագույն դատական խորհրդի այսօր կայացած նիստում ԲԴԽ անդամները ԲԴԽ նախագահ են ընտրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ «Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը: Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն […]

Կենդանիների դաժան սպանդ՝ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ

Հայաստանում շարունակվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող դեպքերը, գրում է Econews.am-ը:    Օրերս թափառող կենդանիների սպանդ է իրականացվել Էջմիածին քաղաքում, որտեղ Էջմիածնի քաղաքապետարանի ծրագրով և «Դինգո թիմ» ՀԿ աջակցությամբ իրականացվում է ստերջացման ծրագիր։ «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանի խոսքերով՝ իրականացվող ծրագիրն արդեն մոտենում էր ավարտին և քաղաքում մնացել են հաշված թվով չստերջացված շներ, բայց […]

Դատական նիստը միտումնավոր են ձգձգում. Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ դատարանում այսօր հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի կալանքի մասով Դատախազության բողոքի քննությունը: Նշենք, որ գույքի վրա արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց՝ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ: Ավելի վաղ արգելանք էր դրված նաև Ռ. Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու […]

Օդի ջերմաստիճանը կհասնի +40

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի […]

Պայթյուն Սիսիանում. կա զոհ

Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Սրբուհի Գրիգորյանը: «Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են։ Նախնական տվյալներով պայթուցիկ է կապած եղել անասնագոմի դռանը…Մնացածը՝ իրավապահներից»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրում է սիսիանցի պատգամավորը: Նա, ի պատասխան բազմաթիվ հարցերի, գրել է նաև, որ պայթյունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված