25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 16, 2019

Թեժ կրքեր ԱԺ-ում: Ազատվում են «անցանկալիներից» .Հրապարակ

Շաբաթ օրը Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Ի թիվս այլ հարցերի,  օրակարգում է եղել նաև «ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը» փոխելու հարցը։  Քննարկումն անցել է թեժ մթնոլորտում,  «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանն իմքայլականներին մեղադրել են ԱԺ աշխատակազմի «անցանկալիներից» ազատվելու և այն յուրայիններով համալրելու մեջ։ Որոշմանը կողմ […]

Մարտահրավեր նոր իրավիճակում՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ. Երևանը կփոխի՞ նոր ստատուս-քվոն. Ժամանակ

Ինքնին այն, որ վարչապետի հայտարարության մասին ազդարարում է ոչ թե կառավարության մամուլի ծառայությունը կամ վարչապետի խոսնակը, այլ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պարզաբանում-հայտարարությունը, արդեն իսկ հետաքրքիր է: Արդյոք դա ազդարարո՞ւմ է, որ վարչապետ Փաշինյանն անելու է իրավիճակի հանգուցալուծման որևէ տարբերակի վերաբերյալ հայտարարություն, թե՞ խոսքը ընդամենը Վենետիկի հանձնաժողովի հետ հարաբերությանն առնչվող որևէ դիրքորոշման […]

Ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի վարչապետը. մարզպետը՝ Բագրատյանին

Պարոն Հրանտ Բագրատյան. Ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի ՎԱՐՉԱՊԵՏԸ, բայց այդպես էլ չեք տարբերում, թե ՆԱԽԱՐԱՐՆ ինչ գործառույթներ ունի, իսկ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ինչ։ Հպարտությամբ նշում եք Որոտան-Արփա ջրատար թունելի կառուցման ու նրանով տարեկան 175մլն մ³ ջուր Սևան տեղափոխման մասին, բայց այդ ամենից ճիշտ է մեկ բան, որ այդ թունելը […]

Ներկայիս պաշտոնյաները տգետ են, բթամիտ ու լկտի սուտասան. բնապահան նախկին պաշտոնյան ապշած է. 168 Ժամ

Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված  Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն իր նախկին գործընկերներին կամ ներկայիս իշխանությանը տգետ, բթամիտ ու լկտի սուտասան է անվանել: և համարում է, որ «ներկայիս պաշտոնյաներն իրենց ճիվաղ «ես»-ից այն կողմ՝ ամեն ինչի վրա թքած ունենալու նոմենկլատուրայի մեջ են դրսևորվում։ Նկատենք, 2019թ. փետրվարին շատ անսպասելիորեն պաշտոնանկ արված ստուգող մարմնի ղեկավարը,  ով նախկին իշխանության օրոք  […]

Ինչո՞ւ Սանասարյանը չի հրաժարվում պաշտոնից . Ժողովուրդ

Դեռևս 2019 թվականի ապրիլի 18-ից շարունակվում են կասեցված մնալ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները:  Ինքը՝ Սանասարյանը, ևս աշխատանքից ազատման դիմում չի գրում, ու հարցը առկախված է մնացել: Արդյոք պատճառն ա՞յն է, որ իր այդ քայլով Սանասարյանը հնարավորություն չի տալիս որևէ մեկին նշանակվելու ՊՎԾ պետի պաշտոնում:  «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանը նշեց. […]

Ինչպե՞ս կապատասխանի Սասունի վերջնագերին Նիկոլ Փաշինյանը. Իրավունք

 Գնալով սրվում են փոխհարաբերությունները Կոտայքի մարզում,  այդտեղ գործող հիմնական դերակատարների միջեւ` մարզպետ Ռոմանոսի, գլխավոր երկրապահ ու պատգամավոր Սասունի եւ  Գագիկ Ծառուկյանի միջեւ: ԲՀԿ-ի ու Ռոմանոսի միջեւ կա  մի քանի փոխադարձ հայցեր ու բողոքներ դատարաններին եւ իրավապահներին: ԲՀԿ-ի ներկայացուցիչները մեղադրում են Ռոմանոս Պետրոսյանին` իրենց հասցեին ընտրակեղծարարի մեղադրանք հնչեցնելու համար, ինչպես նաեւ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում իր լիազորությունները […]

Ձեռքերդ մի լվա Պիղատոսի պես

Ինչպես ասում են՝ հասանք: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան»-ը մրցանակ տվեց տրանսգենդերի կյանքի մասին պատմող ֆիլմին: «Արծաթե ծիրան»-ի արժանացավ վրաց ռեժիսոր Ռատի Ցիտելաձեի՝ «Հասարակության գերին» ֆիլմը: Շատերը այս նորությունը լսելուց հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրեցին. «Սա պատերազմ է», իսկ թե ինչի դեմ, կարծում ենք, կարիք չկա մանրամասնելու: Թե ինչ եղավ հետո, երբ 2018թ-ի ապրիլի 11-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի