20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 10, 2019

Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր՝ հուլիսի 10-ին, գրառում է կատարել, որ երկրում այս պահին կա էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ. Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսցի կարեւորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները եւ այլն»։

Հայաստանում էներգահամակարգի վթարը տեղի է ունեցել հաճախականության տատանման պատճառով. փոխնախարար

Հայաստանում էներգահամակարգի վթարը տեղի է ունեցել հաճախականության տատանման պատճառով, Aysor.am-ին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։  «Տեղի է ունեցել հաճախականության տատանում։ Այժմ աշխատանք է տարվում խնդրի սկզբնաղբյուրը և պատճառը պարզելու ուղղությամբ», – նշեց նա։ Վարդանյանը ընդգծեց, որ տվյալ պահին կայունությունը ապահովված է և մասնագետներն աշխատում են էլեկտրամատակարումը ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։ 

Հուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ- նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը: ԹԵՄԱ՝  Ստամբուլյան կոնվենցիայի ռիսկերը. անանուն նամակներ. չորս նախարարներ. որն է այս ամենի կապը:  

ԼՂ Հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դոնալդ Տուսկ

Այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկեցինք ԼՂ հակամարտության հարցը։ Եվրամիությունը քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և պատրաստակամ է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, մարդասիրական խնդիրների վրա շեշտադրումներ անել, Երևանում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ «Կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահների մտահոգությունը՝ կապված շփման գծի երկայնքով վերջին զոհերի և էսկալացիոն հայտարարություննեի […]

«Հեղափոխության անխուսափելի հետևանքները». Արա Վարդանյան

Արա  Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին միքիչ երկար է ստացվել, բայց կարդացեք, շատ հետաքրքիր է քաղաքական վերլուծություն. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Եվ այսպես։ Վերադառնանք 2018 թիվ և կրկին վերլուծենք եղած իրադարձությունները, բայց այս անգամ այլ տեսանկյունից։ Մի կողմ դնենք այն, թե իրականում տեղի է ունեցել իշխանափոխություն, իշխանության զավթում, թե հեղափոխություն, քանզի դա կապ չունի […]

Նրանք հավատով պարտության մատնեցին

«Նրանք հավատով պարտության մատնեցին թագավորություններ, գործեցին արդարություն, հասան խոստմանը, փակեցին առյուծների բերանները, հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից հետո, կտրիճներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների. կանայք հարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկվեցին՝ մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության« (Պողոս առաքեալի նամակը Եբրայեցիներին, գլ. 11։33-35)

Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։ Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից դեսպանի հավատարմագրերն ընդունելուց հետո նա կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին։ Անդրեա Վիկտորինն այս պահին զբաղեցնում է Բելառուսում ԵՄ դեսպանի […]

Խոշորագույն վթար հանրապետությունով մեկ: Հնարավոր են հոսանքի անջատումներ. Տիգրան Ավինյան

Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում, այս մասին Facebook-յան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի», – գրել է փոխվարչապետը։

Դոնալդ Տուսկի հետ բանակցությունները Նիկոլ Փաշինյանն արդյունավետ գնահատեց

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ ունեցանք շատ արդյունավետ քննարկում, անդրադարձանք ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այսօր ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   «Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային, այպես կոչված, սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։ Ես վերահաստատեցի օրենքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի