17 Նոյեմբերի, Կիրակի, 2019
KFC

Լուրեր: Հուլիսի 4, 2019

Դատարանում ինքնասպանություն է գործել Սենիկ Նարոյանը

f5d1db28bbbc8d_5d1db28bbbcca

 Սանկտ Պետերբուրգի դատարանում մահացած են հայտնաբերել Մարիանյան թատրոնի աշխատակցուհի Նինա Մացինայի սպանության մեջ մեղավոր ճանաչված Սենիկ Նարոյանին: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն: «Петербургский дневник»-ը տեղեկացնում է, որ հայաստանցին ինքնասպանություն է գործել: Պաշտոնական աղբյուրները դեռ որևէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: Դատարանում իր վերջին խոսքի ժամանակ Սենիկը հայտարարել է, որ խնդրելու է գնդակահարել իրեն, եթե մեղադրական […]

Հայաստանում վեթինիգի նախադրյալներ չկան. Դավիթ Հարությունյան

22811_davit_harutyunyan11_M

Մենք բարձրացրել ենք մի շարք հարցեր և առանց այդ հարցերին պատասխանելու, քաղաքականություն մշակողները չպետք է ձեռնամուխ լինհեն որևէ քայլ կատարելու: Դրանք հրապարակված հարցեր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Նախկին նախարարի խոսքով՝ Հայաստանում վեթինգի նախադրյալներ չկան ․ «Գործիքները, որոնք մեզանում առկա են, թույլ են տալիս բացահայտել ոչ իրավաչափ ճանապարհով […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

1-1289

Հանրապետության տարածքում`Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-8-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը կնվազի […]

Սահմանադրական դատարանի ճգնաժամ չկա

SD-e1561116506402

«Վերջին օրերին հանրային դիսակուրսում ամենից շատ քննարկվող հարցը, այսպես կոչված,‹‹սահմանադրական ճգնաժամի›› հարցն է: Ընդ որում՝ ինչն է հետաքրքիր, որ շատերը, խոսելովայս թեմայի շուրջ, անում են ամենատարբեր առաջարկներ ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ՝չփորձելով անգամ հիմնավորել, իսկ ինչում է դրսեւորվում այդ ‹‹սահմանադրական ճգնաժամ››ասածը», – այս մասին գրում է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը եւ մանրամասնում. […]

Թեհրանը լի է վճռականությամբ զարգացնել և խորացնել Երևանի հետ հարաբերությունները քաղաքական և տնտեսական ոլորտներում. Հասան Ռոհանի

45745

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին ջերմ ընդունելության համար: Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամական կապերի և փոխվստահության վրա՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ դրանք […]

«Օսիպյան ջան, գեներալ մարդ ես արդեն, ոչ թե՝ свадебный генерал, բա հրահանգ տուր»

137515-1

Հանցագործության մասին իմանալն ու չհայտնելը ևս հանցագործություն է, ընդ որում՝ քրեական օրենսգրքով ֆիքսված։ Առավել ևս՝ բռնաբարության մասին իմանալն ու չհայտնելը։ Մյուս կողմից, ֆեյսբուքը վաղուց արդեն գիտենք, որ հանրային տարածք է ու ֆեյսբուքում արված հաղորդումը հանցագործության մասին ևս հաղորդում է հանցագործության մասին։ Այնպես է ստացվել, որ վերջին օրերի թռենդը տալիս է Քոչարյան Լյուսին․ մարդը դափոնով հաղորդումներ […]

Խայտառակ գնաճ: Կարտոֆիլը թանկացել է 74․8 %

24596_tankacum4_M

Պաշտոնապես հայտարարվեց, որ անցած տարվա հունիսի համեմատ կարտոֆիլը թանկացել 74․8 %։ Բայց դրան դիմանալ կարելի է, թանկացել է «սակրալ» բանանը` 8․7%: Թանկացել է պաշտոնապես։ Այս մասին ահազանգում է տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:   

Որոշել են շուստրիություն անել աշխատավարձի հետ կապված

l-UQLXrx1rqj

Մոտավոր գնահատումներով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման հետևանքով մասնավոր ընկերություններում շուրջ 45 հազար աշխատողի աշխատավարձ ֆորմալ առումով կբարձրանա: Մինչդեռ պետական ոլորտում բարձրացումը կտարածվի բյուջետային 35 հազար աշխատողների վրա: Ստացվում է, որ 24 տոկոս բարձրացումը, որի արդյունքում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձավ 68 հազար դրամ, ավելի ծանր է նստելու մասնավոր հատվածի գործատուների վրա, մինչդեռ առաջին տպավորությամբ պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի