25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

«Արցախի հարցով կոշտացրեք Ձեր խոսքը երկրից դուրս». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքրությամբ ընթերցեցի ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԱԳՆ՝ հրադադարի խախտման մեղադրանքների վերաբերյալ։ Ինչ խոսք, բովանդակությունը խիստ էր եւ հստակ։ Միաժամանակ չեմ կարող չմատնանշել մի շարք սկզբունքային նկատառումներ։ 1. Տեղեկատվական դարաշրջանում արագացել է նաեւ արտաքին քաղաքական ռիթմը։ Համաձայնեք, որ ադրբեջանական ապատեղեկատվությանը 1.5 օր անց պատասխանելը ուշացած […]

Խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն Ձեզ. Բակո Սահակյանը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան օրը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Ձեր պարտականությունների արդյունավետ […]

Նախագահը տեղի տվեց ճնշումներին, դատական իշխանությունը ոտնատակ է տրված. Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանը թևակոխում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական ճգնաժամի իրական վտանգների փուլ։ Հանրապետության Նախագահը տեղի տվեց ճնշումներին, երկրում ոտնատակ է տրված առանց այն էլ հեղինակազրկված դատական իշխանությունը, իսկ օրենսդիր իշխանությունը շարունակում է մնալ սուպերվարչապետական համակարգի ազդեցության տակ։ Պետականության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ զարգացումը կասեցվում […]

«ՎԵՏՕ»-ն հայտարարում է Սորոսի գրասենյակն արգելափակելու հաջորդ ակցիայի մասին

Մայիսի 31-ին Սորոսի գրասենյակի դիմաց «ՎԵՏՕ» շարժման խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց խաթարել ոստիկանական աննորմալ քանակությամբ շատ ուժերի կուտակման միջոցով: Հայտարարում ենք, որ չի հաջողվելու «ՎԵՏՕ» շարժմանը հետ պահել, ստիպել նահանջել մեր օրակարգից. մենք շարունակելու ենք մեր ակցիաները օտարերկրյա գործակալական ցանցի դեմ նույնիսկ այն դեպքում, եթե կառավարություն և ԱԺ ներթափանցած գործակալական ցանցը որոշի Սորոսի գրասենյակը […]

ՀՀ-ն բանակցում է ՌԴ-ի հետ ևս 100 մլն դոլարի ռազմական վարկի շուրջ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը բանակցում է Ռուսաստանից չորրորդ 100 մլն դոլարի ռազմական վարկը ստանալու շուրջ: Սա արվում է ոչ միայն Հայաստանի պաշտպանունակությունը մեծացնելու նկատառումներից ելնելով, Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում Ռուսաստանին համոզելու, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել արտաքին քաղաքական կողմնորոշումը, և դրա ամենավառ ապացույցը ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելն է: Ռուսները վարկ տալիս են, բայց նոր […]

Ժամկետային զինծառայող է զոհվել

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]

Ինտուիտիվ «բարեփոխումները» որևէ լավ բան չեն խոստանում․ Փաստ

«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանն ապրում է կառավարության նոր կառուցվածքով, որտեղ 17 նախարարությունների փոխարեն արդեն 12-ն են: Իհար­կե, դժվար է միանգամից կանխատեսումներ անել, թե կաբինետի նոր կառուցվածքն ինչ­պիսի արդյունավետությամբ կարող է աշխա­տել կամ արդյոք համարժեք է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են երկրի առաջ: Փաստն այն է, որ խորհրդարանա­կան քննարկումների ընթացքում բացահայտվեց, որ կառավարության նոր կառուց­վածքը ոչ […]

Ժամանակավոր լուծումներ՝ ԼՂ հարցով բանակցություններում․ 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ ««Ենթադրաբար ՀՀ ԱԳ նախարարը նկատի ունի մարդասի­րական ծրագրեր իրականացնելու հարցում կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ևս ժամանակ պահանջեցին, քանի որ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը միանշանակ չընդունվեց: Սա իրավիճակային և ժամանակա­վոր լուծում է պահպանելու համար կողմերի միջև շփումնե­րը, որոնք սկսվել էին ամիսներ առաջ որոշակի ուռճացված ակնկալիքների և նախկինում արված անհեռատես հայտարարությունների ֆոնին»,- «168 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված