19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 29, 2019

«Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին Մի առիթով դեռ պատգամավոր Փաշինյանն ասել է, թե դավաճանության հիմքում ընկած է սուտը և մարդն, այդ սուտն ասելով, դավաճանում է ոչ թե ուրիշին, այլ ինքն իրեն: Ինչպես ասում են՝ դու ասեցիր… •Փաշինյանն ասում էր՝ վենդետա չի լինելու, իսկ վենդետա […]

Ամուսնապետության տապալումը անխուսափելի է. Զարուհի Փոստանջյան

«Տեր և ծառա» հարաբերությունները վաղեմի պատմություն ունեն: Սակայն դրանք արդիական են հայ հասարակության շրջանում նաև 21-րդ դարում: Ցավալի է, սակայն հայ հասարակությունը կրկին կամովին հանձնվել է «տիրոջը», որն այս անգամ գործում է ամուսնական զույգի ձևաչափով: Տեր և տիկնոջ փոխլրացմամբ մենք արձանագրեցինք իշխանության բռնազավթման (փոխանցման) հերթական դեպքը: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ` հայ հանրության որոշ մասը, որոնց մեջ […]

Կառավարությունից պահանջում ենք ապահովել նախագծի քննարկման թափանցիկությունը. հայտարարություն

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հայտարարություն է տարածել. «Սույն թվականի հունիսի 10-ին արդարադատության պաշտոնաթող նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության։ Այդ փաստը հաստատեց նաև նոր նախարարը։ Այս կապակցությամբ «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե […]

Ինչո՞ւ չի հնչում Երևանի համարժեք պատասխանը Բաքվին․ Փաստ

«Փաստ»-ը գրում է․ «Ադրբեջանի արտաքին քաղաքական գե­րատեսչության ղեկավար էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպումը, հայ­տարարել էր, թե Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկա­յացրել են այն փաստաթղթերը, որոնք նախ­կինում քննարկվել են, և առանձնացրել էր փաստաթղթի այն դրույթները, համաձայն որոնց, ըստ Մամեդյարովի, հայկական զոր­քերը պետք է դուրս բերվեն […]

Պարզվեց՝ «սահմանադրական ճգնաժամի» միակ պատճառը Թովմասյանի տարիքն է. Գոռ Հովհաննիսյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, ահմանադրական դատարանի դատավորի նախկին թեկնածու Գոռ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակին՝ կապված ՍԴ ճգնաժամի հետ: Նա, մասնավորապես, գրում է. «Պարզվեց՝ «սահմանադրական ճգնաժամի» միակ պատճառը Թովմասյանի տարիքն է։ Եթե նա լիներ, օրինակ, 63 տարեկան, ապա ոչ մի «ճգնաժամ» էլ չէր լինի։ Հետևաբար, «ճգնաժամի» միակ «մեղավորը» նրա ծնողներն […]

Համատարած դատական հայցեր՝ Դավիթ Անանյանի դեմ. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ ՊԵԿ տեսուչների բաժինների պետերը համատարած դատի են տալիս ՊԵԿ-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Պահանջները տարբեր են. դրանց մի մասը վերաբերում է աշխատանքից ազատումներին, որոնցով հայցվորնե­րը դատարանից պահանջում են վերականգնել իրենց իրա­վունքը և վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանա­կահատվածի համար: Մեկ այլ հայցադիմումով պա­հանջվում է վճարել չվճար­ված աշխատավարձը: Այս­տեղ թերևս իր ազդեցու­թյունն ունի մամուլի կողմից լուսաբանումն […]

Պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու նոր ձև են գտել․ Փաստ

«Փաստ»-ը գրում է․ «Վերջին օրերին հաճախ է խոսվում նախա­րարների, պատգամավորների և այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունների մասին՝ կապված նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ: Իշխանական պատգամավորները արագորեն արձագանքեցին՝ շեշտելով նվա­զագույն և բազային աշխատավարձերի տարբերության, ինչպես նաև դրանց տոկո­սային հարաբերակցության մասին: Ըստ այդմ, հայտարարվեց, որ պատգամավորնե­րի ու նախարարների աշխատավարձերը չեն բարձրանա: «Փաստ» թերթի տեղեկու­թյուններով, մասնավորաբար գործադիրում այս հարցին լուծում […]

Արարատ Միրզոյանին Պետդումայի խոսնակի հետ ծանր խոսակցություն է սպասվում. Աշոտյանն էլ է այնտեղ լինելու. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-2-ը Մոսկվայում տեղի է ունենալու միջազգային խորհրդարանական ֆորում, որին հրավիրված են տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, սփիքերներ: Հրավիրվածների շարքում է նաեւ Հայաստանի ԱԺ-ն: Սկզբում նախատեսված է եղել, որ Մոսկվա մեկնի ԱԺ փոխխոսնակի մակարդակով պատվիրակություն, սակայն ԵԽԽՎ վերջին սկանդալից (Ռուբեն Ռուբինյանի «հետ-առաջ» քվեարկություն, Հովհաննես Իգիթյանի չմասնակցություն) հետո որոշվել է, որ Արարատ Միրզոյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի