20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 27, 2019

Վեթինգի մասին նախագիծ չկա. Արդարադատության նախարար

Արդարադատության նախարարությունը նոր է սկսում վեթինգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների ու դրանից բխող օրենսդրական փոփոխություններ մշակումը, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով, վեթինգի մասին հայեցակարգային որևէ փաստաթուղթ ո՛չ նախարարությունում, ո՛չ Ազգային ժողովում այս պահին չկա։ Այս պահին միայն կա դատավորների համար կարգապահական վարույթ հարուցելու նոր հիմքեր սահմանելու մտադրություն […]

Ըստ թիվ մեկ աներձագ Հակոբյան Հրաչի՝ Քոչարյանի վարկանիշը 30% է

Ըստ թիվ մեկ աներձագ Հակոբյան Հրաչի՝ Քոչարյանի վարկանիշը 30% է։ Ամիսներ առաջ սրանք ասում էին՝ աջակից չունի Քոչարյանը, հետո ասում էին՝ դե իր բարեկամներն են էլի մենակ, հետո՝ աջակիցներ ունի, բայց շատ քիչ ենք, հետո՝ մի քիչ շատ են, բայց բոլորը ծախված են, հիմա՝ 30%։ Դեռ չե՞ք հասկացել, որ ոչ մի նեգատիվ ագիտացիա֊պրոպոգանդա չի կարող […]

Գազի գնի բանակցությունները շարունակվում են, հանգիստ եղեք, կասենք. ՀԾԿՀ նախագահ

Սահմանին Հայաստանի համար ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և պետությունը այդ հարցում որևէ պարտք չի կուտակում, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։   Այս պահին, ՀԾԿՀ նախագահի խոսքով, մշակվում է փաստաթուղթ առաջիկա հինգ տարիների համար սահմանին Հայաստանին մատակարարվող գազի […]

«Ասել ա, որ վարչապետի հրամանով եմ ձեզ ծեծում». եղվարդցիները կառավարության մոտ են գիշերել /տեսանյութ/

Կառավարության շենքի առաջ բողոքում են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 11 շենքի (հանրակացարան) բնակիչները, նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Շուրջ 30 սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ, ազատամարտիկներ ունեցող շենքում, ըստ բնակիչների՝ 15 տարի անց հայտնվել է սեփականատերը, և, ինչպես պնդում են բողոքող բնակիչները, ոստիկանների օգնությամբ իրենց բռնի ուժով դուրս են հանել շենքից:  «Ինչո՞ւ պիտի […]

Հարձակողական նոր զինատեսակներ, նոր սերնդի զինամթերք ձեռք կբերվի

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ»:

Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսն առաջարկում են օնլայն բիզնեսի խթանման նոր լուծում /Տեսանյութ/

Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնս ընկերությունը հանդես են գալիս համատեղ առաջարկով: Այսուհետ բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներն, ովքեր ցանկանում են բացել օնլայն խանութ, կարող են ստանալ նախընտրելի դիզայնով պատրաստի լուծում` հագեցած Ամերիաբանկի vPOS (վիրտուալ POS տերմինալ) վճարային գործիքի արագ և պարզ ինտեգրման հնարավորությամբ: Էլեկտրոնային առևտրի այս պատրաստի լուծումը հնարավորություն է տալիս գործարկել օնլայն խանութ՝ առանց […]

Ահա թե ուր է հասնում թավշյա հանդգնությունը: Սա նկարել եմ հենց նոր ԱԺ մեքենաների մուտքի մոտ /ֆոտո/

Տեր Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա նկարել եմ հենց նոր ԱԺ մեքենաների մուտքի մոտ, սրա վարորդը՝ ով կանգնացրեց ու մտավ ԱԺ, այնտեղ աշխատող աղջիկ էր, ով իմ հարցին, թե «էս ոնց եք կանգնել», անամոթաբար պատասխանեց՝ «սենց» Ահա թե ուր է հասնում թավշյա հանդգնությունը…. Մնացածը թողնում եմ ձեզ…. Կիսվեք ու տարածեք»:  

Ուղեւորը նկարահանել է՝ ինչպես է օդանավը հարվածում շենքին եւ հրդեհվում . զոհեր եւ վիրավորներ /տեսանյութ/

Նիժնեանգարսկի օդանավակայանում «Անգարա» ավիաընկերության Ան-24 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել՝ հարվածելով շենքին և հրդեհվելով։ Պատահարի հետևանքով մահացել են երկու օդաչուները, հոսպիտալացվել է 21 ուղևոր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։  

Ծեծկռտուք Երեւանում տռանսգենդերների եւ երիտասարդների միջեւ

Վետո շարժման ֆեյսբուքյան էջում գրված է. Երևանում տրանսվեստիտ մարմնավաճառները ծեծում են նորմալ տղաներին: Այս երևույթը սորոսականների կողմից, իհարկե, կներկայացվի որպես բռնություն տրանսգենդերների նկատմամբ: Այս թեմայով լիքը գրանտեր կստանան ու սրանց իրավունքներն ավելի ու ավելի շատ կպաշտպանեն… Մի խոսքով՝  կեցցե Սորոսը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի