25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 18, 2019

Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արված գեներալները վերադառնում են. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ 2016 թ. Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատված գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի կապի, զորքերի-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնը, կրկին վերադարձել է համակարգ՝ ՊՆ։ Ուշագրավ է, որ Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից աշխատանքից ազատված երկու գեներալները նոր իշխանության […]

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ ծպտյալ բիզնեսմե՞ն. Հրապարակ

ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանը, ում ժամանակին աշխատանքից ազատել էր  Արամ Սիմոնյանը, պարզվում է՝  կապեր ունի նախկինների ու բիզնեսի հետ։  «Հյուր սերվիսը» պատկանում է նրան. ծառայության գործադիր տնօրենը նրա փեսան է, իսկ ընկերությունը ծառայություններ է մատուցում ԵՊՀ-ին: Գեղամ Գեւորգյանի հորեղբորորդին ռուսաստանյան հայտնի գործարար Սենիկ Գեւորգյանն է, հայտնի Էվոկաբանկում, որը ժամանակին Պրոմեթեյ բանկն էր, եւ որի […]

Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» է կանչել Թագուհի Թովմասյանին. Հրապարակ

Երեկ, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ավարտից հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Նրան դուր չէր եկել, որ Թովմասյանը նիստի ժամանակ պաշտպանել էր արդարադատության նախարարության եւ Փաստաբանների պալատի տեսակետը, քվեարկել նրանց օգտին՝ մերժելով իր առաջարկները։ Նա նիստից հետո միջանցքում վրդովված բացատրություն էր պահանջում […]

Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. Փաստ

Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Շատերը նույնիսկ այդ հանգամանքով էին բացատրում վարչապետի եւ նախագահ Արմեն Սարգսյանի լարված հարաբերությունները: Ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանի այդ առաջարկին ՔՊ սկզբունքային պատգամավորներից մի քանիսը կտրականապես դեմ են եղել՝ հայտարարելով,որ հեղափոխությոնը Տեր-Պետրոսյանին վերադարձնելու համար չէր, եւ ժողովուրդը չի հասկանա իրենց։ […]

Ամուսնացիր և մնա ինձ հետ ընդմիշտ. Մխիթարյանը լուսանկար է տեղադրել կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ պսակադրության արարողությունից /տեսանյութ/

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացավ: Թվիթերի իր միկրբլոգում Մխիթարյանը լուսանկար է տեղադրել կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ պսակադրության արարողությունից և գրել.  «Ամուսնացիր և մնա ինձ հետ ընդմիշտ»:  

Արցախում պրոֆեսիոնալ զինվորականների հրաժարկանների շքերթը ՀՀ իշխանություննրի պահանջով կշարունակի. Հրապարակ

Արցախի բանակի փուլ առ փուլ «իշխանափոխության» ծրագիրն ընթացքի մեջ է։ Երեկ հայտնի դարձավ, որ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»: Սակայն 30 տարվա զինվորականը, ըստ որոշ լուրերի, համակարգից հեռանում է ոչ այնքան վաստակած հանգիստը վայելելու, որքան հարկադրված։ Հաջորդը լինելու […]

Աղմկահարույց հարցեր ԱԺ օրակարգում /Ուղիղ/

Ազգային Ժողովը մեկնարկել է հերթական քառօրյան: Օրակարգում են մի շարք աղմկահարույց հարցեր, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի ընտրությունները, ինչպես նաև «Հարկային օրենսգրքի» փաթեթը:

Ադրբեջանցիները 6-րդ հարկից ցած են նետել հայ երիտասարդին

ХарківTimes-ին տուժածի հայրը՝ Սերգո Մարտիրոսյանը հայտնել է,որ  Խարկովի պետական ակադեմիայի ֆիզիկական կուլտուրայի առաջին կուրսի հայազգի ուսանող Արթուր Մարտիրոսյանին հանրակացարանի 6-րդ հարկից ցած են նետել ադրբեջանցի հարևանները, երբ չեն կարողացել նրա սենյակ թմրանյութ նետել: Իմ որդին պրոֆեսիոնալ մարզիկ է, զբաղվում է սամբոյով և ձյուդոյով, Ուկրաինայի հավաքականի անդամ է,պատմել է հայրը: 18 տարեկանում նա արդեն սպորտի վարպետ […]

Սիրահար զույգը ջրային տաքսիով ուղևորվել է հարսանյաց հանդիսության վայր. «Daily Mail»-ը պատմել է Մխիթարյանի հարսանեկան արարողությունից

Իտալիայում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական եկեղեցում Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Բեթի Վարդանյանի հետ, ով «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դուստրն է։ Այս իրադարձությանն անդրադարձել է նաև «Daily Mail» պարբերականը․ «Սիրահար զույգը ջրային տաքսիով ուղևորվել է հարսանյաց հանդիսության վայր։  Հարսնացուն՝ Բեթի Վարդանյանը, հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի