24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

Հերքում եմ, որ հավատում եմ. Վանեցյանը 3 օր ժամանակ է տվել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքման պահանջով դիմել է  «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Միսկարյանը։ Պատճառը Միսկարյանի` ապրիլի 18–ին ֆեյսբուքյան գրառումն է, որում օգտատերը հայտարարել է, թե Արթուր Վանեցյանը Հայաստանում զբաղվում է վառելիքի ներկրմամբ։ Գրառումը՝ ստորև․ «Այսօր ԱԱԾ-ից (Երևան -0001, Նալբանդյան փ. 104) նամակ եմ […]

Մոսկվան կարևոր հայտարարություն է արել՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված

Ռուսաստանը հանդես է գալիս ռազմագերիների փոխանակության «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքի օգտին՝ այն համարելով կարեւոր քայլ՝ հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի ձեւավորման համար։ Այս մասին ապրիլի 30-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, Սերգեյ Լավրովը մասնավորապես ասել է․ «Մենք միշտ եւ բոլոր իրավիճակներում հանդես ենք գալիս նմանատիպ հարցերի պարագայում անվերապահ […]

Ստիպված էի պարոն քաղաքապետին և ներկաներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք չենք առաջնորդվում բարի թագավորների սկզբունքով. Անի Սամսոնյան

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ: 2018 թվականի փետրվարին ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի կոյուղաջրի պատմությունից հետո նախորդ իշխանությունների կողմից օրենքով կատարվեց երկու փոփոխություն: Առաջինը վերաբերում էր քաղաքապետի կողմից ավագանու նիստերին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակմանը, երկրորդը՝ լրատվամիջոցների տեղաշարժի սահմանափակմանը, երբ նրանց արգելվեց […]

Պետությունը ձեռքերը լվացել և դուրս է եկել. տնտեսագետը՝ աշխատողի իրավունքների մասին /տեսանյութ/

Մայիսի 1-ին շատ երկրներում նշվում է Աշխատանքի միջազգային օրը: ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի  ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ վերջին մեկ տարում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտի բարեփոխումները մղված են երկրորդ պլան: Վերջինս ընդգծեց՝ դա երևում է նաև Կառավարության ծրագրում: «Պետք է արձանագրենք, որ աշխատանքի ոլորտում ՀՀ-ն սկսած 2004 թ.-ից ստանձնել է […]

Մենք պետք է ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ. Սիրելի՛ հայրենակիցներ, Բոլորիս շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Հայաստանի կառավարության խնդիրն ու նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն։ Ինչպես քաղաքական հեղափոխության, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Այսինքն՝ մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու […]

Որոշ ժամանակ հետո դիլետանտների դեմ պայքարն ավելի պահանջված ու կատաղի է լինելու. ՊՆ նախկին փոխնախարար

Սիրելի բարեկամ, Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրը, ժամանակի ընթացքում մեզ համար վերածվել է սիմվոլիկ մի բանի, քանի որ աշխատանքը մարդու մտքի, ոգու և ձեռքի ստեղծագործությունից վերածվել է մեծ շուկայի, որտեղ գնվում ու վաճառվում է ամեն ինչ՝ սկսած տարիքից, սեռից, տեսքից ու ստաժից։ Աշխատանքն ամենամեծ և ամենացանկալի մղումն է, որին ձգտում է յուրաքանչյուր ոք։ Բայց ցավոք, […]

Ամենավատը Հայկ Մարությանն է աշխատում. բողոքի ակցիա

Այսօր վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Կենդանաբանական այգու մոտ՝ պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցների խոսքերով, վերջինս կործանում է այգին: Հավաքված քաղաքացիներից մեկը հայտարարեց՝ հեղափոխություն է եղել, սակայն հեղափոխությունը մուտք չի գործել Կենդաբանական այգի, որտեղ ոչնչացնում են կենդանիներին: Քաղաքացին, ով ներկայացավ որպես կենսաբան-կենդանաբան, հայտարարեց, որ 2011 թվականից հետո մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի