20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 24, 2019

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի որդին Երեւանում. ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետւթյան պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈւբոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով: «Որպես կանոն՝ բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են և սահմանափակվում […]

Եթե հասարակության կյանքը բարելավված չէ՝ դատական համակարգի կատարելագործումը նրան կհետաքրքրի այնքան, որքան թռչնագրիպի վարակը Մովսես Խորենացուն

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական  լսումների ժամանակ անդրադառնալով անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարենցայի ելույթին՝ նշեց, որ իր խոսքն ուղղում է «դահլիճում հեռախոսով զբաղված օտարերկրյա» իր գործընկերոջը՝ այսկերպ փորձելով նրա ուշադրությունը հրավիրել լսումներին։ «Ես ուզում եմ նրանից իմանալ՝ իրենց երկրում կա՞ անմեղության կանխավարկածի սկզբունք, թե՞ ոչ։ […]

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` Մայիսի 24-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 24-25-ի […]

Ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, այլ ոչ թե Գագիկ Հարությունյանը. Ալեն Սիմոնյան

«Ես կարծում եմ՝ ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, այլ ոչ թե Գագիկ Հարությունյանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գ․ Հարությունյանի հրաժարականին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։   Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր էր, նրա ընտրությունը՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի, մեծ կասկածներ ու հարցեր է առաջացնում տարբեր իրավաբանների մոտ, ինչպես […]

Հրապարակվել է Ալեքսանդր Ազարյանի հայտարարագիրը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի (Ռոբերտ Քոչարյանի) 2018թ․ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարագիրն այսօր հայտնվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձաց էթիկայի հանձնաժողովի կայքում։ Հայտարարագիրը նա հանձնաժողով ներկայացրել է մայիսի 15-ին։   Անշարժ գույքի կամ մեքենայի թարմացումներ 2018-ին դատավորը չի ունեցել, իսկ 2018-ին էլ ունեցել է 12 միլիոն դրամի դրամական միջոցներ, որոնք տարեվերջին կազմել […]

«Քֆուր կանեմ». ԱԺ հանձնաժողովում իրավիճակը թեժացավ. առաջարկ հնչեց հեռացնել Գորգիսյանին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել էր Գնումների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ վարչապետի, նախագահի եւ ԱԺ նախագահի ծախսերը թափանցիկ դարձնել: «Մեզ փաստացի մեղադրում են, որ փորձում ենք խաթարել ՀՀ անվտանգությունը, թիրախ դարձնել առաջին դեմքերին: Մեղադրանք հնչեց, որ մտերմություն ենք արել նախկին իշխանության հետ եւ […]

Ամեն ինչի մեջ կա քաղաքական դրդապատճառ. Տոնոյանը՝ ապրիլյանի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Ամեն ինչի մեջ կա քաղաքական դրդապատճառ: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Հարցին, թե այդ հանձնաժողովը պետք է դռնբա՞ց լինի, թե փակ, նախարարն արձագանքեց. «Երբ որոշվի, թե այդ հանձնաժողովն ինչ նպատակներ է հետապնդում, ինչ է լինելու, ինչ […]

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Լեյբորիստական կուսակցության առաջնորդի տեղակալ Թոմ Ուոթսոնը ելույթ է ունեցել բրիտանական խորհրդարանում, որի ժամանակ դատապարտել  է «Արսենալի» հայ կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։  Հիշեցնենք՝ նա բաց է թողնելու Եվրոպայի Լիգայի եզրափակչի «Չելսիի» հետ հանդիպումը, քանի որ այն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։  «Հենրիխ Մխիթարյանը և «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները բաց կթողնեն ԵԼ-ի եզրափակիչը, քանի որ նրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի