18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2019

«Մայկա-տռուսիկ» հոգեբանությանը կա այլ մոտեցում այս հայրենիքին

Հակադրությունն այնքան զորեղ է, որ եթե մենք չասենք. -Քարերն են աղաղակելու…. Հ.Գ. -Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին. -Մեսիջներն ահավոր շատ էին ու խորքից. ա/Բալանսավորում.  -Ահա այն ամենակարեւորն, ինչին հարցազրույցը ծառայեց. -Հավաստվեց. կա նաեւ այլ մոտեցում այս հայրենիքին, այս երկրին. -Եւ որքան էլ այն ծխածածկվի «մայկա-տռուսիկ» հոգեբանությամբ /այո` թույլ տված սխալների ու բացթողումների պատճառով/ -Բալանսավորման դաշտն այս […]

Հյուսիսային պողոտայում պետք է ապրեն օրինական միլիոններ ունեցողները, իսկ մենք՝ Երրորդ մասում, բանում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ներկայացրած որոշման նախագիծը, որով կարգավորվում է զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակներում երկարամյա զինվորական ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակած նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության հատկացման ընթացակարգը և չափերը: Նախարարն ասաց, որ այդ նպատակով այս […]

Հայկ Մարությանն օր օրի շարունակում է դրժել իր խստումները, մի՛ արդարացրեք նրա սուտ և չկատարած խոստումները․ Գևորգ Գորգիսյանը՝ «Իմ քայլին»

ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ելույթը Դատախազության 2018թ. գործունեության հաղորդման ժամանակ չէր վերաբերում քննարկվող զեկույցին։ Պատգամավորը նշեց, թե իշխող խմբակցություններից իրենց մեղադրել են մի քանի մեղքերի մեջ, ինչին էլ անդրադառնում է։ Ասաց, թե իրենց ասում են, որ ԼՀԿ-ն դեմ է, որ պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան կամ թե կողմ են սուպերվարչապետական համակարգին, քանի որ […]

Եթե չենք ուզում անընդհատ ապրել անցյալում, պետք է ձեւավորենք «երրորդ կողմի» դատարանը. Վահե Հովհաննիսյան

Տարբեր դատավորների զանգվածային ինքնաբացարկները հուշում են կամ ավելի ճիշտ աղաղակում են, որ ինչ-որ շատ կարեւոր բան ակնհայտորեն սխալ է։ Այս մասին իր հոդվածի մեջ նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ. Երրորդ կողմի դատարանը Շուտով սկսվելու են հետհեղափոխական առաջին դատավարությունները։ Պետությունը մտնելու է երկարատեւ դատավարության […]

33 կազմակերպությունների վերաբերյալ քրգործ կա հարուցված. Դավիթ Անանյան

Իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ՊԵԿ–ը հարկային ստուգումներ է իրականացրել գազալցակայաններում և 33 ընկերությունների նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն դրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա նշեց, որ բոլոր 33 կազմակերպությունների վերաբերյալ քրեական գործ կա հարուցված. «Գազալցակայաններում արձանագրվել են […]

Արդյոք կոռուպցիա չէ՞ որ ձեր աշխատասենյակը զբաղեցնում է 140 քմ տարածք և այնտեղ բարձրանում եք վերելակով. Պատգամավորը՝ գլխավոր դատախազին

Ազգային ժողովում՝ գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ, երբ հերթը հասավ պատգամավորների ելույթներին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը պատասխանեց դատախազ Արթուր Դավթյանին իր իսկ կողմից ուղղված հետևյալ հարցին՝ «եթե մարդն իր որակներով, արժանիքներով չի համապատասխանում ռեժիմի հաստատած կարգուկանոնին, ապա կարող էր դուրս թռնել համակարգից և ընդհանրապես առաջխաղացման հնարավորություն չունենար»։ Հիշեցնենք, երբ […]

Սահմանադրությունը, որը, շատերի համոզմամբ՝ կեղծված էր, շարունակում է գործել. Նարինե Դիլբարյան

«Վարչապետը որոշել էր համապատասխան քաղաքական տեխնոլոգիաներով ամփոփում կատարել։ Ասուլիսի ժամանակ հնչեցին բավականին խանդավառող փաստեր։ Դրանցից մեկն այն է, որ մենք ավելի երջանիկ ենք դարձել 13 կետով, չնայած, ինչպես նշեց վարչապետը՝ կառավարության դերակատարումն անուղղակի է: Ինձ տխրեցրեց այն, որ չտեսա համակարգային փոփոխությունների նախանշան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 8-ին կայացած ասուլիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի