23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 3, 2019

Ազգային ժողովում տագնապով սպասում են. Հրապարակ

Մաքրուհիների կրճատումից հետո ԱԺ աշխատակիցները տագնապով սպասում են, թե ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասաց․ «Մաքրուհիների հետ պայմանագրային պարտավորությունների խնդիրները եղել են մինչ մեր գալը, մենք ընդամենն իրականացրել ենք պարտավորությունները։ Ինչ վերաբերում է մնացած աշխատակիցներին, ոչ մի կրճատում չի լինելու. կան պայմանագրեր, որոնց ժամկետը լրանում է։ Առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով. […]

Պրոֆեսիոնալները չեն ուզում աշխատել Հայկ Մարությանի հետ. շղթայական պաշտոնանկություններ. Ժամանակ

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Վերջինս նման քայլի է դիմել քաղաքապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Քաղաքապետարանի գրեթե բոլոր պրոֆեսիոնալ կադրերը խնդիրներ ունեն քաղաքապետ Մարությանի հետ: Մեր տեղեկություններով՝ հաջորդ դիմումատուն լինելու է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը: Այլ […]

Պատգամավորները խիստ զգուշացվել են՝ չշփվել անցանկալի լրագրողների հետ. Իրատես

Իշխանություններն ուշի ուշով հետևում են ոչ միայն «կոնկուրենտ ֆիրմայի» լրատվամիջոցների «արտադրանքին»` ի անհրաժեշտություն ֆեյքային հարձակումներ իրականացնելու համար, ընդ որում, չկարողանալով անհրաժեշտ օպերատիվություն ու մակարդակ ապահովել, այլև փորձում են լրատվական ակտիվությունից, հանրային ուշադրությունից հեռու պահել «Իմ քայլի» օդիոզ, Շմայսին հաղթող պատգամավորներին, մանավանդ Դավիթ Սանասարյանի «միջադեպից» հետո՝ կատեգորիկ զգուշացնելով վերջիններս չշփվել անցանկալի լրագրողների հետ, չպատասխանել նրանց զանգերին։ […]

«Անտակտ» . Նիկոլ Փաշինյանը փորձել է փրկել ճգնաժամը. Ժամանակ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռուսական վերնախավում չափազանց մեծ դժգոհության տեղիք է տվել: Խնդիրն այն է, որ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Հիմա ռուսական կողմը ոչ պաշտոնական խողովակներով հարց է բարձրացնում, թե ինչպես կարող է ՌԴ վարչապետին «անտակտ» որակող մարդը […]

Ինձ համար հասկանալի չէր կառավարության որոշ անդամների խիստ բարձր տրամադրությունը, երբ պատմում էին կատվին վզից բռնելու և թափ տալու մասին պատմություններ

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ համար, այո, կենդանուն դաժանաբար սպանածի, խոշտանգածի և պոտենցիալ մարդասպանի միջև շատ մեծ տարբերություն չկա Երեկ կառավարությունը քննարկեց իմ և իմ գործընկերների նեկայացրած նախագիծը` որով մենք առաջարկում ենք կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնացմանը կամ խեղմանը, կենդանիներին խոշտանգելը` քրեականացնել և որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի […]

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում

Մայիսի 3-ին, ժամը 00:03-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի (վարորդ՝ Ն.Թ., ծնված 1986 թ.) և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով […]

Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ, որ տեղեկություններ տարածես, որոնք իրականությանը չեն համապատասխանո՞ւմ. Էդմոն Մարուքյան

Երեկ Կառավարությունը մերժեց ԼՀԿ-ի կողմից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով կուսակցությունն առաջարկում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները: Քիչ առաջ այս կապակցությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված