20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 18, 2019

Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին /տեսանյութ/

Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին՝ ասելով. «Բոլոր պտուղներից կեր»: Սա ուտիքի համար էր: «Բայց միայն մեկ պտղից մի կեր» (Ծննդ. 2:16-17), սա էլ պահքի համար էր: Ադամը, քանի որ պահեցողություն չարեց, զրկվեց դրախտից և չարչարանքների այս աշխարհը ժառանգեց: Ուստի, եթե մենք սրբությամբ պահք պահենք, կվերադառնանք դրախտ՝ մեր հայրենի տունը (Հովհաննես Երզնկացի):

Ոտնլվա

Ապրիլի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Ավագ հինգշաբթի վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ – Ս. Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է Ապաշխարողաց կարգը: Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք […]

Նիկոլ Փաշինյանը իմացե՞լ է այն մասին, որ ներկա է գործարանի բացմանը, որը գոյություն չունի

AntiFake.am-ը գրում է․ «Կառավարության ղեկը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է աշխարհում միակ օրինակը, որտեղ հեղափոխությունից հետո ներդրումները ոչ թե նվազելու են, այլ ավելանալու են, գրանցվելու է տնտեսական աճ, ստեղծվելու են նոր գործարաններ և արտադրամասեր։ Իր հայտարարությունների հավաստիությունը հիմնավորելու համար Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ անձամբ ներկա […]

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

Հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի […]

Ինչ հանգամանքներում են հղիացել երեք անչափահասները. քրեական գործերը մերժվել են

Երեք անչափահասների հղիության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա քրեական գործերի հարուցումը մերժվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը: «Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են երեք անչափահասների հղիության վերաբերյալ տեղեկություններ: Հիշյալ փաստերով ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր: Արդյունքում […]

Զորավոր աղոթք չարից պաշտպանվելու համար

Աղոթք Սուրբ Միքայել Հրեշտակապետին Սուրբ Միքայել Հրեշտակապե՛տ, կռվի օրը պաշտպանիր մեզ, եղիր պաշտպան ընդդեմ չարի և դևերի ծուղակների: Մենք խոնարհաբար աղոթում ենք. թող Աստված սաստի նրանց, և դո՛ւ, ով իշխան երկնային զորաց, սատանային և մնացած բոլոր չար ոգիներին, որ այս աշխարհ են սողոսկում հոգիներ կործանելու համար, Աստծո զորությամբ դժո՛խք նետիր: Ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի