25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 5, 2019

Կույր մարդուն էլ բանի տեղ չեք դնո՞ւմ, ուրեմն դուք էլ եք սուտ. Գյումրեցի կինը վրդովվեց վարչապետի թիկնազորի վարվելակերպից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Գյումրի: Գյումրու երկաթուղային կայարանում վարչապետին դիմավորելու էին եկել տասնյակ գյումրեցիներ, որոնք, նամակներ փոխանցելուց զատ, նաև որոշակի խնդիրներ ներկայացրեցին վարչապետին։ Բողոքող կանանցից մեկն ասաց, որ տուն չունի, Գյումրու քաղաքապետարանը լավ չի աշխատում և իրենց ուշադրություն չի դարձնում: «Տուն չունենք, «կռիշում» ենք ապրում, Գյումրին ահավոր պայմաններում է։ Ամուսինս կույր […]

Պիտի երկնչես քո Տեր Աստծուց

Պիտի երկնչես քո Տեր Աստծուց, ընթանաս նրա ցույց տված ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էությամբ, պահես քո Տեր Աստծու պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի (Երկրորդումն Օրինաց 10:12-13)

Ֆեյքերի դեմ պայքարի հարցում օրենքը լրամշակման կարիք ունի. փաստաբան /տեսանյութ/

Ֆեյքերի դեմ պայքարի հարցում որևէ առանձնացված օրենսդրական պաշտպանություն չունենք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանն՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի ֆեյքերի դեմ պայքարով՝ ուսումնասիրելով և պատժելով մանիպուլյացիաներ անող տնողներին:  «Օրենքը լրամշակման կարիք ունի», – ասաց փաստաբանը: Վիրաբյանն ընդծեց, որ որքան սոցցանցերը շատացան, այդքան շատացան թե ֆեյքերի առկայությունը, թե դրանց նկատմամբ եղած  […]

Ալիևը իր առջև խնդիր է դրել ջարդել. Թևան Պողոսյան /տեսանյութ/

Որևէ հիմք չկա չհավատալու Փաշինյանին, որ ինքը խոսել է այն մասին, ինչի մասին նախապես հայտարարել էր, որ պետք է խոսեր, «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Խոսելով այն մասին, թե ինչ խնդիր է դրել Ադրբեջանն ու ինչի է ուզում հասնել հանդիպումից հետո հայտարարելով, թե […]

Լավ լուր

Հանրապետության տարածքում` Ապրիլի 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 7-ի ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով։  Երևան քաղաքում՝ Ապրիլի 5-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր […]

Վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը. նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը։ Գործով բողոք է ներկայացրել դատախազությունը եւ պաշտպանական կողմը։ Դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի այն որոշումը, համաձայն որի, Քոչարյանին առաջադրված առանձնապես խոշոր չափերի կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է։ Երեկ դատախազությունն ավարտել է իր բողոքը, այսօր բողոքով հանդես կգա պաշտպանական կողմը։ […]

Վարչապետը՝ նոր էլեկտրագնացքով ու «լայվով» /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով:  Մինչ այդ վարչապետը ծանոթացել է երկաթուղային կայարանի գործունեությանը, որի ընթացքում, մասնավորապես, նրան են ներկայացրել տոմսերի վաճառքի համակարգը: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև կայարանի թանգարանում:  Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել «Հարավկովկասյան երկաթուղի» […]

ՄԻՊ-ը պնդում է, որ մարդն ունի առցանց հարթակում անանուն մնալու միջազգայնորեն ճանաչված իրավունք

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է ֆեյքերի դեմ պայքարի վերաբերալ վարչապետի հայտարարությանը եւ նկատել, որ անանուն մնալը մարդու իրավունքներից մեկն է. Այլ հարց է, եթե այդ տեղեկությունը ենթադրենք բռնության կոչ է պարունակում: Թաթոյանը նշեց, որ հետևում են քննարկումներին, ծանոթ են մտահոգություններին, հարցն իրենց ուշադրության կենտրոնում է. Հատկապես կեղծ օգտատերերի մասով խնդիրն այն է, որ ատելության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի