25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2019

Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը / Ուղիղ միացում/

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի […]

Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում մեկնարկած «Ազգերի ինքնորոշման իրավունքը ժամանակակից միջազգային պրակտիկայում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը, որը նվիրված է Ղրիմի ինքնորոշման 5 ամյակին, ելույթով հանդես եկավ ՀՀԿ խոսնակ, ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հարգելի մասնակիցներ, Այսօրվա համաժողովի թեման անչափ արդիական է: Ժողովուրդների ինքնորոշման  իրավունքը համարվում է միջազգային իրավունքի ամենահիմնական սկզբունքներից մեկը: Այն […]

Դըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու

Նախօրեին  Ազգային ժողովի մեծամասնությունը հասավ իր նպատակին՝ԱԺ արտահերթ նիստում 117 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունելով ԱԺ կանոնակարգ և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքներում կատարված փոփոխությունները: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ օրենքներում կատարված փոփոխությունները ՍԴ պահանջն են եղել և որ  ՍԴ-ն ՀՀ նախագահի դիմումի հիման վրա օրենքներում հակասահմանադրական դրույթներ էր գտել:  Որոնց վերացմանն […]

Կոնստանտին Օրբելյանն ազատվել է օպերայի տնօրենի պաշտոնից

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի երեկվա հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Այդ մասին հայտնում է «Ազատության»-ը՝ հղում անելով Օպերայի լրատվական բաժնին: Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն […]

«Անանուն» փողերի հմայքը

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավոր թիրախը փողն է։ Դրա մուտքն ու ելքը։ Փողի հանդեպ նրա հակվածությունը պաթոլոգիկ է։ Դա երևի մանկուց է գալիս։ Պատահական չէ, որ Փաշինյանն անընդհատ խոսում է այն մասին, որ սոցիալապես վատ է ապրել, ուսման վարձ վճարելու փող չի ունեցել, հիմա էլ վարկի տակ է։ Փաշինյանի թիմակից Ցոլակյան Ֆելիքսի ասած՝ աղքատը ինչքան […]

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ավստրիա /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ավստրիա: Այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:  

Սերժ Սարգսյանի ուղերձը

«Առաջին Լրատվականը» գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակը մոտենում է և նա կպատասխանի հանրությանը հուզող բոլոր հարցերին: Աշոտյանը, իհարկե, չի մանրամասնել, թե ինչքան է մոտ այդ ժամանակը՝ ասելով, թե կխոսի Սերժ Սարգսյանի փոխարեն: Այս դեպքում իհարկե հարց է առաջանում, թե արդյոք Սարգսյանն է նրան հորդորել խոսել թեկուզ […]

Ընտանիքում բռնության ենթարկվածներին նորմալ ապաստարան կտան

Կառավարությունը մարտի 29-ի նիստում սահմանեց ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ ապաստարանը պետք է ապահովված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող՝ կոմունալ պայմաններով, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով, երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով: Ապաստարանը պետք է ունենա ընտանիքում բռնության ենթարկվածների […]

Մանկավարժներն այլևս չե՞ն վերապատրաստվի

Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «e-draft.am կայքում ԿԳ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել 2 նախագիծ է, երկու դեպքում էլ քննարկման ժամկետը սա է 27.03.201911.04.2019։«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների հակիրճ բնութագրում ասվում է․ ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնօրենի ընտրության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված